Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Սպիտակ թիկունք» շարքից. կարծում էին՝ անտառը խիտ է, բայց․․․ drtehmine.com

«Սպիտակ թիկունք» շարքից. կարծում էին՝ անտառը խիտ է, բայց․․․ drtehmine.com

Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը պատմում է.

... Հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային վնասվածքներով, վերքերով, կոտրվածքներով և փափուկ հյուսվածքային դեֆեկտներով։ Նա բազմակի վիրահատության է ենթարկվել: Առավել տուժել էին ստորին վերջույթները.  սրունքները փշրված էին: Վիրաբուժական միջամտություններից հետո մեզ և վնասվածքաբանների թիմին հաջողվել է ոտքերը պահպանել: Տարել է երեք ծանր վիրահատություն։

Պացիենտը մարտունեցի Հարութ Հենրիկյանն էր, ով ռազմի դաշտ էր մեկնել կամավորական հիմունքներով: Պատմում է.
 ... Մնում էին անտառի մեջ։ Կարծում էին՝ անտառը շատ խիտ է, բայց․․․ Երկու անգամ պայթյունի ձայն է լսել, վերջինը՝ ավելի ուժգին։
Հիվանդանոցից դեռ դուրս չի գրվել, շարունակում է գտնվել մեր հսկողության տակ։

Հարութին վերահսկում է նաև Հերացի առաջին հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմենակ Բդոյանը, ով մետաղական հատուկ համակարգով իրականացրել է ոսկրերի ֆիքսացիա: Այնուհետև պահանջվել է կոնստրուկցիայի հետագա փոփոխություն, որպեսզի ոսկրային դեֆեկտի պատճառով առաջացած ոտքի կարճացումը ոսկրերի երկարացման գործընթացի արդյունքում վերականգնվի:

«Դեպքը տեղի ունեցավ գիշերը։ Հակառակորդի անօդաչու սարքի պայթյունի ալիքը ինձ դուրս շպրտեց 10-15 մետր հեռու։ ... Հողի կոշտուկներ կային բերանիս մեջ, և ես չէի կարողանում ձայն հանել, իսկ վնասվածքների պատճառով անկարող էի վեր կենալ և քայլել: Շրջապատում ոչ-ոք չկար, ու ստիպված էի մոտավորապես 1 կմ սողեսող` ուսերիս օգնությամբ շարժվել առաջ, մինչև ընկերներս հասան և օգնություն ցույց տվեցին:  Նրանք պլաշ-պալատկով» մի կերպ տեղափոխեցին մոտակա գյուղի հոսպիտալ: Հետո ոչինչ չեմ հիշում...»,- ասում է Հարութն ու հավելում՝ ամբողջ մեջքը վերքերով է լցվել, չի կարողացել շարժել ոտքերը... Այդ պատճառով մեջքի և հետույքի շրջանում առաջացած վերքերը մինչև օրս դեռ չեն լավացել, կան չպոկված վերքեր: Հյուսվածքային դեֆեկտների վերականգման համար դեռևս իրականացվում են պլաստիկ վիրահատություններ, որպեսզի այլ հատվածներից վերցած սեփական մաշկով փակեն սրունքների վրա առաջացած դեֆեկտները:

… Այսօր վստահ է, որ ջերմ և հոգատար բժիշկների անձնվեր աշխատանքի շնորհիվ կառողջանա:

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ