Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Սպիտակ թիկունք» շարքից. մի պահ մտածել է, թե` վերջ… Կյանքն այլևս ավարտված է… drtehmine.com

«Սպիտակ թիկունք» շարքից. մի պահ մտածել է, թե` վերջ… Կյանքն այլևս ավարտված է…  drtehmine.com

Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը պատմում է. հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային վնասվածքներով, դեմքն` ամբողջության այրված: Նա կրկնակի վիրահատության է ենթարկվել: Առավել տուժել էին երկու ստորին վերջույթները. ոտնաթաթը գրեթե փշրված էր: Վիրաբուժական միջամտություններից հետո չի հաջողվել պահպանել միայն ոտնամատի հինգերորդ մատը: Տարած երկու վիրահատությունից հետո սպասվում է երրորդը` պետք հեռացվեն մետաղական ներդիրները:

Պացիենտը վանաձորցի Արթուր Խեչումյանն էր, ով ռազմի դաշտ էր մեկնել կամավորական հիմունքներով: Պատմում է, որ մարզում սեփական ավտոմեքենաներ ունեցողներից կամավորականների ջոկատ էին կազմավորում, և ինքն էլ շտապել էր համալրելու շարքերը: Թեև հասկանում էր, որ 41 տարեկան է, գուցեև, չհավաքագրեն: Ինչպես ինքն է բնութագրում իրեն, «41 տարեկան ճարպիկ տղա եմ, ծառայել եմ Հադրութում, եղել եմ դիպուկահար, վաշտի ավագ, դասակի ավագ զինվորականի կոչումով զորացրվել եմ, ունեմ պատվոգիր»:

Հիվանդանոցից դուրս է գրվել, սակայն շարունակում է գտնվել մեր հսկողության տակ:

Դեմքի հատվածում կան մանր բեկորներ, որոնք պարբերաբար փոքր ծավալի վիրահատական միջամտության են ենթարկվում:
Ա. Խեչումյանը գտնվում է նաև Հերացի առաջին հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավար Ահարոն Գաբրիելյանի վերահսկողության տակ: Վնասված են աչքերը: Մեկը ընդհանրապես չի տեսնում, մյուսը` աղոտ:

…Այդ օրը շարունակ լսվում էր անoդաչու թռչող սարքի ուժգին ձայնը, որը մեկ դադարում էր, մեկ ուժգնանում: «Այդ ամենից չէր վախենա միայն հիմար մարդը…»,- ասում է Արթուրը: Իսկ հետո, պայթյուն… Արթուրի համար` ճակատագրական… Մի պահ մտածել է, թե` վերջ… Կյանքն այլևս ավարտված է:

Տևական ժամանակ անց, շոշափելով ձեռքերը, հասկացել է, որ ողջ է: Նրա օգնության ձայնին սպիտակցի Մարատն ու Գարիկն են արձագանքել և տեղափոխել Խնձորեսկի հոսպիտալ: Հետո այլևս ոչինչ չէր հիշում…

… Ասում է, որ հրաշք բժիշկներ կան, որոնք անձնվեր նվիրված են իրենց գործին:

«Սիրտս շատ է ցավում...»,-  ասում է Արթուրը… Ցավում է այն տղաների համար, որոնք անհետ կորած են կամ գերի են ընկել: Եթե այլևս տղերքը մեզ հետ չեն, գոնե փառքով հողին հանձնվեն…

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ