Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք. պացիենտը փրկվեց կարդիոգեն շոկից. Պողոս Սարգիսյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. պացիենտը փրկվեց կարդիոգեն շոկից. Պողոս Սարգիսյան. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ընդունարան է դիմել պացիենտ՝ 69 տարեկան: Ռիսկի գործոններն էին ՝զարկերակային հիպերտենզիան, նախկինում կրած իշեմիկ կաթվածը, ժառանգականությունը խիստ ծանրաբերնված էր (հոր և երկու եղբոր մոտ սրտամկանի ինֆարկտից` մահ, մոր մոտ՝ զարկերակային հիպերտենզիա, շաքարային դիաբետ): Պացիենտը գանգատվում էր կրծքային հեղձուկից (ստենոկարդիայ), հետկրծոսկրային շրջանի ռեցիդիվող տիպիկ ցավերից: Ընդունման պահին, ըստ էլեկտրասրտագրության (ԷՍԳ), առկա էր (-) T – aVL, V1-3,QS V1-3, ST սեգմենտի դեպրեսիա` V4-6 արտածումներում :

Պացիենտին առաջարկվեց կատարել շտապ կորոնարոգրաֆիա, որից նա հրաժարվեց: Մեկ օր անց պացիենտի մոտ զարգացավ ընդհանուր վիճակի կտրուկ վատացում՝ ծայրահեղ ծանր վիճակ, սրտային (կարդիոգեն) շոկի պատկեր, որը կյանքին վտանգ սպառնացող վիճակ էր՝ ճնշման անկում, հևոց, տախիկարդիա, թույլ պուլս, սառը վերջույթներ, գունատ մաշկ, քրտնարտադրություն, գիտակցության խանգարում, ըստ ԷՍԳ-ի` սրտամկանի սուր ինֆարկտի պատկեր: Շտապ կատարվեց կորոնարոգրաֆիա, ինչի արդյունքում հայտնաբերվեց ձախ կորոնար զարկերակի հիմնական ցողունի (LM )-ը աթերոսկլերոտիկ կրակալում (կալցիֆիկացում). այն հեռակա հատվածում խցանված էր (օկլուզիա)՝ թրոմբոտիկ զանգվածի առկայությամբ, ինչպես նաև՝ ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակի (LAD)-ը աթերոսկլերոտիկ կրակալում (կալցիֆիկացված), օստեալ հատվածում խցանում (օկլուզիա)՝ թրոմբոտիկ զանգվածի առկայությամբ: Գոտևորող կորոնար զարկերակը (CX ) աթերոսկլերոտիկ ախտահարված էր, օստեալ հատվածում` սուբտոտալ խցանված՝ 99%: Աջ կորոնար զարկերակից սկիզբ առնող հետին կողմնային ճյուղ կորոնար զարկերակը (PLV) դիֆուզ աթերոսկլերոտիկ ախտահարված էր, մոտակա և միջին հատվածներում` երկար նեղացած (90 %): Աջ կորոնար զարկերակից սկիզբ առնող հետին վայրէջ կորոնար զարկերակը (PDA) աթերոսկլերոտիկ ախտահարված էր, միջին հատվածում՝ կրիտիկական նեղացած (98%):

Շտապ կատարվեց (LM) և (LAD) ռեվասկուլյարիզացիա և ստենտավորում: Կատարվեց (LM) և (LAD) մոտակա հատվածի բալոն պրեդիլատացիա NC Quantum Apex 3.0 x 20 mm բալոնով: (LM)-ում մեծ թրոմբոտիկ զանգվածի առկայության պատճառով կատարվեց կրկնակի թրոմբէքստրակցիա (ELIMINATE TERUMO 6 Fr)` ասպիրացիոն կաթետերի միջոցով: Այնուհետև կատարվել է (LM) և (LAD) մոտակա հատվածի ստենտավորում Liberte 3.5 x 16 mm ոչ դեղապատ ստենտով (BMS): Հետո կատարվել է (LM) բալոն պրեդիլատացիա NC Quantum Apex 3.5 x 12 mm և NC Quantum Apex 3.75 x 15 mm բալոններով: Հաջորդիվ կատարվել է (LM) մոտակա հատվածի ստենտավորում Liberte 4.0 x 16 mm ոչ դեղապատ ստենտով (BMS): Արդյունքում ապահովվեց լավ անտեգրատ հոսք (TIMI III):

Այդպիսով, մեծ դժվարությամբ հաջողվեց փրկել հիվանդի կյանքը:

Մոտավորապես մեկ տարի երեք ամիս անց կատարվել է սելեկտիվ ռեկորոնարոգրաֆիա, ինչի արդյունքում հայտնաբերվել է, որ ձախ կորոնար զարկերակի հիմնական ցողունը (LM) աթերոսկլերոտիկ կրակալված (կալցիֆիկացված) է, մոտակա հատվածում՝ վաղ իմպլանտացված` Liberte 4.0 mm x 16 mm ոչ դեղապատ ստենտը (BMS) լիարժեք անցանելի է, ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակը (LAD) դիֆուզ աթերոսկլերոտիկ կրակալված (կալցիֆիկացված) է, օստեալ և մոտակա հատվածներում` վաղ իմպլանտացված`Liberte 3.5 mm x 16 mm ոչ դեղապատ ստենտը (BMS) / 12.01.2016 թ./ անցանելի է, ստենտի միջին հատվածում նեղացած է՝ 70%: Մյուս կորոնար անոթները նույն վիճակում են՝ ինչ կատարվել էր նախկինում:

Պացիենտը գտնվում է դինամիկ հսկողության տակ և ստանում է համապատասխան բուժում: Ներկայում սրտի կողմից գանգատներ չի նշում:

Պողոս Հրայրի Սարգիսյան,
ինտերվենցիոն սրտաբան, «Արմենիա» ՀԲԿ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ