Լուրեր
Այսուհետ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիա ստացող հիվանդները կարող են խուսափել մազաթափությունից. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքում տեղադրվել է նոր սարք, որը հնարավորություն է տալիս խուսափել մազաթափությունից կամ նվազեցնել այն քիմիաթերապիայի ժամանակ։
Հայտնի է, որ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցություններից մեկը մազերի կորուստն է, ինչը պացիենտները, հատկապես կանայք, շատ ծանր են տանում։
«Գլխամաշկի սառեցման միջոցով մազերի կորստի կրճատումը կամ մազաթափության կանխումը պացիենտի մոտ ինքնավստահության զգացողություն և բուժման հանդեպ դրական վերաբերմունք է առաջացնում, ինչը քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում առավելություն է համարվում», - ասաց Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Նաիրա Ջանոյանը։
Paxman ընկերության սարքը կիրառում է հիպոթերմիայի մեթոդը՝ գլխի մաշկի խորը սառեցում, որը հանգեցնում է անոթների նեղացման և դեպի գլխամաշկ արյան հոսքի կրճատման։ Դա բերում է նրան, որ քիմիաթերապևտիկ դեղերը քիչ քանակով են հասնում մազարմատներին և քիչ են վնասում դրանք։
Սարքը ներառում է մի քանի տարբեր չափերի սաղավարտներ, որոնք ադապտացվում են պացիենտի գլխի կառուցվածքին և չափին։ Այն ունի վահանակ, որի միջոցով կառավարվում է սառեցման ջերմաստիճանը և ժամանակը։
Paxman ընկերության հետազոտությունները վկայում են, որ սառեցնող սաղավարտի որպես մազաթափության դեմ միջոցի արդյունավետությունը 50-90 տոկոս է տարբեր դեղամիջոցների օգտագործման դեպքում։


Կարդացեք նաև

«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է նոր՝ ատամնաբուժական ծառայություն:
Այստեղ իրականացվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապևտիկ, օրթոդոնտիկ...



«Նաիրի» բժշկական կենտրոն էր դիմել վերջին մեկ տարում գլխացավերով տառապող և դժվարաշնչություն ունեցող 12-ամյա երեխա։ Համապատասխան հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել էր սֆենոիդիտ և էթմոիդիտ...



Լապարոսկոպիկ եղանակով պրոֆ․ Անդրանիկ Ադամյանի կողմից իրականացվել է կերակրափողի և ստամոքսի մասնահատում՝ կրկնակի ուղիների ստեղծմամբ...



Կարևորելով սքրինինգային մամոգրաֆիայի դերը կնոջ առողջության պահպանման գործում՝ «Նաիրի» ԲԿ-ը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից մեկի՝ կրծքագեղձերի ճառագայթային ախտորոշման...



«Տպավորված եմ տեղի մասնագետների պրոֆեսիոնալիզմով, վստահ եմ, որ «Նաիրի» ԲԿ-ի ուրոլոգները մեծ հաջողություններ են գրանցելու շագանակագեղձի ադենոմայի լազերային էնուկլեացիայի աշխատանքներում...



Ի՞նչ տարիքի էր կլինիկա դիմած բուժառուն և ի՞նչ գանգատներ ուներ։
Մեր կլինիկա էր դիմել 14 տարեկան երեխա, ով գանգատվում էր դժվարաշնչությունից, քթից լորձային...



«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում իրականացվում են գործիքային հետազոտություններ, բուժում, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և վիրահատություններ: Կատարվում է նաև կատարակտի, գլաուկոմայի...



Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» ներկա էին Ճապոնիայի կառավարության...



Medtronic ընկերության հետ համատեղ` «Նաիրի» ԲԿ 1-ին վիրաբուժական բաժանմունքի վարիչ պրոֆ. Անդրանիկ Ադամյանի կողմից, անցկացվել է ճողվածքների լապարոսկոպիկ վիրահատության մասնագիտացված դասընթաց...



Հայ բժիշկ-գիտնականները Բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջության միջազգային հեղինակավոր, բարձր ազդեցության գործոն ունեցող (3,364 -Q1) ամսագրում...|



Վերջերս Երևանում տեղի ունեցավ Medclub կլինիկայի հանդիսավոր բացումը, որն իր այցելուներին առաջարկում է առողջ, երջանիկ և ներդաշնակ ապրելու դեղատոմս...



Ծակած-կտրած վնասումով՝ դեպքից մոտ 3 ժամ անց, էջմիածին քաղաքի հիվանդանոցից մեր կլինիկա է տեղափոխվել 60-նն անց տղամարդ: Ռենտգեն հետազոտությամբ բուժառուի մոտ ախտորոշվել է հեմոպնևմոթորաքս...



Հետքովիդային բարդություններն առայսօր ուսումնասիրվում են և լիովին պարզված չեն:
Ինչպիսի՞ բարդություններ եք դիտարկել թոքային վիրաբուժության բաժանմունքում:
Քովիդ19-ով ասոցացված թոքաբորբով 74 տարեկան տղամարդը ս/թ փետրվարին 20 օր բուժվել է...



Պացիենտը դիմել է մեզ՝ հաշվի առնելով տարիքը, ժառանգական ծանրաբեռնվածությունը (քրոջ մոտ կրծքագեղձի, ձվարանի քաղցկեղ) կատարվել է սկրինինգային մամոգրաֆիա: Հետազոտման պահին գանգատներ չի ունեցել...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն