Լուրեր
«Էրեբունի» ԲԿ բժիշկներն Արցախում փրկել են 34-ամյա տղամարդու կյանքը. erebunimed.com
Հիվանդն Արցախի հանրապետական բժշկական կենտրոն էր դիմել ինսուլտի ախտանշաններով՝ ձախ ձեռքի, ոտքի անշարժություն, դեմքի ձախ անկյունի ծռվածություն:
Տեղում անմիջապես կատարվել են անհրաժեշտ բոլոր լաբորատոր-գործիքային հետազոտությունները, ախտորոշվել է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում՝ իշեմիկ ինսուլտ: Անմիջապես հրավիրվել է բժիշկների կոնսիլիում, նեղ-մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար հիվանդի տվյալներն ուղարկվել է «Էրեբունի» ԲԿ:
«Էրեբունի» ԲԿ ցերեբրովասլուլյար նյարդաբանության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանը անմիջապես արձագանքել է. հիվանդի կյանքը փրկելու և հաշմանդամությունից խուսափելու միակ միջոցը թրոմբի մեխանիկական հեռացումն է՝ թրոմբէկտոմիան, երկրորդ կարծիք լինել չի կարող: Եվ քանի որ հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր էր Հայաստան տեղափոխելու համար՝ «Էրեբունի» ԲԿ ղեկավարության հրահանգով Դավիթ Սահակյանն իր թիմի՝ բժիշկներ Ալեքս Պետրոսյանի և Դավիթ Մարգարյանի հետ մեկնեցին Արցախ:
Թրոմբէկտոմիան կատարվեց Արցախի հանրապետական հիվանդանոցի անգիոգրաֆիկ բաժանմուքնում: Վիրահատության առաջին րոպեների ընթացքում հիվանդի մոտ նկատվեցին դրական փոփոխություններ, մասնավորապես, նա սկսեց շարժել ձեռքը և ոտքը:
Այժմ հիվանդը գտնվում է բուժկենտրոնում, նրա առողջական վիճակին հետեւում են Արցախի մեր գործընկերները: Հիվանդի վիճակը գնահատվում է կայուն:
09.03.2020 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYbVVT36' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ