Լուրեր
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է հակածխախոտային օրենքի ընդունումը. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է երկար սպասված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»
(http://www.parliament.am/drafts.php…) օրենքի ընդունումը, համաձայն որի հանրային սննդի բոլոր վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն արգելվելու է։
Մեր առօրյա աշխատանքում մենք գրեթե ամեն օր ենք բախվում ծխախոտի կործանիչ հետևանքների հետ։ Նշենք, որ ԱՀԿ տվյալների համաձայն, ծխելը ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկն է, այդ թվում՝ քաղցկեղի։
Մասնավորապես, ծխելը տարեկան 1,2 մլն մարդու կյանք խլող թոքի քաղցկեղի հիմնական պատճառն է։ Ծխախոտը իր մեջ պարունակվող մոտ 70 քաղցկեղածին նյութերի պատճառով նաև կարող է լինել բերանի, կոկորդի, հաստ աղիքի, լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղի պատճառ։
Հայաստանի Ազգային առողջապահության ինստիտուտի 2018թ. տվյալների համաձայն, ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմել է մոտ 80%: Մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները զբաղեցնում են երկրորդ տեղը` 20.2% (ՀՀ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մահանում է քաղցկեղի պատճառով):
Առհասարակ, ինչպես փաստում են վերջին տարիներին իրականացված մի քանի հետազոտություններ, չարորակ նորագոյացությունների 30-40%-ը կարելի է կանխարգելել՝ առողջ ապրլակերպ վարելով։ Ընդ որում, այդ կանխարգելելի քաղցկեղների կեսը առաջանում է ծխելու պատճառով։
Ռիսկի գոտում են նաև չծխող մարդիկ, որոնք պարբերաբար ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, ինչով էլ պայմանավորված է հանրային վայրերում ծխելու արգելքը։
Օգտագործելով առիթը, ՈՒԱԿ-ը կոչ է անում հայրենակիցներին թողել ծխելը և վարել առողջ ապրելակերպ ոչ վարակիչ հիվանդությունները, այդ թվում քաղցկեղը, կանխարգելելու համար։

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն