Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ. erebunimed.com

Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ. erebunimed.com

Չինաստանում տարածված կորոնավիրուսի և  օդակաթիլային այլ վարակների կանխարգելման նպատակով  «Էրեբունի» ԲԿ-ում  վերջին ամսվա ընթացքում   չորրորդ գիտաժողովն է կազմակերպվել. նպատակը բուժաշխատողների իրազեկվածությունը բարձրացնելն է: 

 

Հաշվի առնելով աշխարհում համաճարակաբանական վիճակը, մարտահրավերները «Էրեբունի» ԲԿ համաճակաբանության գծով փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը գործընկերներին ներկայացրել է   իրավիճակը,  ինչպես նաև վարակների դեմ պայքարի հնարավոր միջոցառումների օրակարգը:   Հատկապես կարեւորվել է  պաշտպանական ընդհանուր գործողությունների հերթականությունը:


Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ
Ըստ Անահիտ Սարգսյանի,  ներկայացրել է, որ կորոնավիրուսը  հիմնականում ախտահարում է շնչառական համակարգը և ընթանում է թեթև, միջին և ծանր ձևերով: Նա բժիշկներին է ներկայացրել կորոնավիրուսի կասկածով պացիենտի վարման համար նախատեսված միջազգային ուղեցույցները:


Քննարկման ընթացքում  Անահիտ Սարգսյանը մեկ անգամ ևս առանձնացրել  է օդակաթիլային  վարակների կանխարգելման նպատակով բուժկենտրոնում իրականացվող ամենօրյա միջոցառումները:  

 

Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ
Դեռեւս տարվա սկզբից «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի  հրամանով  ուժեղացվել է զգոնությունը  շնչառական բոլոր հիվանդություններով պացիենտների նկատմամբ ինչպես ԲԿ բոլոր բաժանմուքնենրում, այնպես էլ ծննդատանը: Հրահանգված է բոլոր բաժանմունքների  ղեկավարներին՝ ամենօրյա տեղեկատվություն  ներկայացնել գրիպով, սուր շնչառական հիվանդություներով եւ դրանց բարդություններով հոսպիտալացված հիվանդների վերաբերյալ: Բացի այդ,  անվտանգության նկատառումներից ելնելով, սահմանափակված են   հիվանդների տեսակցությունները:

 

Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ

 

Ամփոփելով քննարկումները, Անահիտ Սարգսյանը գործընկերներին հորդորել է խստագույն հետեւել հահամաճարակային գործողությունների լիովին կատարմանը և սերտորեն համագործակցել համաճարակաբանական ծառայության հետ:

 

Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ