Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունն առաջատարներից է ամբողջ Հայաստանում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունն առաջատարներից է ամբողջ Հայաստանում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունն առաջատարներից է ամբողջ Հայաստանում: Ապահովագրությամբ բուժօգնություն ստացողների թիվն ավելանում է ամեն ամիս եւ ունի մի շարք պատճառներ՝ մասնագիտական բարձր որակ,  նորագույն սարքավորումներ, կազմակերպչական  բարձր մակարդակի աշխատանքներ 24 ժամ 7 օր ձեւաչափով: Արված է ամեն ինչ,  որպեսզի ապահովագրությամբ հիվանդը ստանա ոչ միայն պատշաճ բուժօգնություն, այլեւ այն կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում:

Ապահովագրական ծառայությունն աշխատում  հայաստանյան բոլոր եւ  միջազգային տարբեր ապահովագրական ընկերությունների հետ: Բժշկական ապահովագրությամբ բուժօգնություն ստանալու համար դիմում են  ինչպես սոցիալական փաթեթով, այնպես էլ   կամավոր բժշկական ապահովագրությամբ ապահովագրված անձինք:  

Ապահովագրության համակարգի աշխատանքի ամենակարեւոր սկզբուքներից մեկը  արագությունն է,  ուստի ծառայությունն աշխատում է ոչ միայն զանգերի կենտրոնի միջոցով, այլեւ էլեկտրոնային բոլոր տարբերակներով՝ խնայելով պացիենտի ժամանակը: Պացիենտը կարող է, օրինակ, իր փաստաթղթերն ուղարկել Viber հավելվածի միջոցով, նույն ձեւով արագ ստանալով հաստատումը եւ գրանցվել խորհրդատվության կամ  հետազոտության համար:  

«Էրեբունի» ԲԿ-ում սոցթաթեթի շահառուները   կարող են  անցնել ամբուլատոր հետեւյալ հետազոտություններ

  • Էխոկարդիոգրաֆիա
  • Տրեդմիլ թեսթ
  • Հոլտեր մոնիթորինգ
  • Մամոգրաֆիա
  • Գաստրոսկոպիա
  • Ռենտգենագրաֆիա՝ ներերակային կոնտրաստավորմամբ
  • Կոլոնոսկոպիա
  • Համակարգչային տոմոգրաֆիա
  • Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա


Ապահովագրական փաթեթների շրջականումումը կանխարգելիչ բուժզննման կազմակերպումը բուժկենտրոնի համար գերակա է՝ հատկապես՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման տեսանկյունից: Այդ իսկ նպատակով սոցփաթեթի շահառուներ բուժաշխատողների եւ ուսուցիչների  համար տարաբնույթ ակցիաներ են կազմակերևպվում: Մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայությունում, օրինակ  շուրջ մեկ տարի է՝ պարբերաբար իրականացվում են  ակցիաներ՝ նպատակ ունենալով կրծքագեղձի քաղցակեղը հայտնաբերել վաղ փուլում, ինչը եւ դառնում է ուռուցքային այդ հիվանդության բուժման գլխավոր գրավականը:

Սոցփաթեթի կամ կամավոր բժշկական ապահովագրությամբ  պացիենտի համար  նույն սեղմ ժամկետները գործում են ոչ միայն կանխարգելիչ բուժզննման դեպքում, այլեւ հոսպիտալացման կամ պլանային վիրահատությունների դեպքում: Այս  դեպքերում կարգը սահմանում է, որ ապահովագրական ընկերությունը հայտը կարող է հաստատել աշխատանքային երկու օրվա ընթացքում: Սակայն սովորաբար բուժօգնությունը կազմակերպվում է շատ ավելի շուտ:  

Անհետաձգելի դեպքերում  չի կորչում եւ ոչ մի վայրկյանը:  Փաստաթղթային որեւէ ձեւակերպման համար հիվանդը ժամանակ չի կորցնում:

 

Ընթացակարգային բոլոր հարցերը լուծվում են  բուժօգնության  կազմակերպումից հետո միայն:

 

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ