Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ոտնաթաթի վնասված մատների վերականգնում. պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը

Ոտնաթաթի վնասված մատների վերականգնում. պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը

Մեծահասակների անփութության պատճառով երեխաները հաճախ են կյանքի ընթացքում այլևս չվերականգնվող հետևանքներով վնասվածքներ ստանում ու տուժում թե՞հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես:


«Վերջերս նման դժբախտ պատահարի առնչվեցի».- պատմում է միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս Թեհմինե Ասատրյանը:
«Հիվանդանոց բերեցին ոտնաթաթի վնասվածքով  8-ամյա աղջկա` վնասվածքից 3 օր անց: Երեխայի հետ դեպքը պատահել էր բակում ընկերուհիների հետ պարան խաղալիս:  Խաղի ժամանակ պարանն ընկել էր կիսաբաց անձրևաջրերով ծածկված փողոցային կիսաբաց դիտանցքի (люк) մեջ:  Երբ երեխաները փորձել են ծանր, մետաղյա կափարիչը բարձրացնել և քաշել պարանը, կափարիչն ընկել է աղջկա ոտքի մատների վրա:


Ծնողները շտապել են մանկական հիվանդանոց: Քանի որ օրը շաբաթ էր և հիմնական բշկական անձնակազմը բացակայում էր, հերթապահները վիրակապել և ճանապարհել էին տուն: Առկա էր անգամ կոտրվածք, որը բարձիթողի էր մատնվել: Վիճակը գնահատվում է թեթև, որի արդյունքում կար ժամանակի կորուստ և լուրջ բարդության զարգացում. արդեն առկա էր 3րդ մատի սնուցման լուրջ խանգարում:


Ոտնաթաթի վնասված մատների վերականգնում. պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե ԱսատրյանըԾնողներն ուշացումով դիմեցին մեր կլինիկա: Արդեն առկա էր ոտնաթաթի երկրորդ, երրորդ մատների, հատկապես երրորդ մատի սնուցման լուրջ խանգարումներ:


Պահանջվեց մոտավորապես մեկ ամիս ինտենսիվ բուժում: Պարբերաբար, տեղային ցավազրկման պայմաններում, հեռացվում էին նեկրոզված հյուսվածքները, մշակվում էին վերքերը:


Կարևոր էր նաև երեխայի սթրեսի դեմ հոգեբանական աշխատանքներ տանել: Ի վերջո, կարողացանք հասնել կայուն վիճակի, սակայն` լուրջ դեֆեկտով: Երեխայի ոտքի 3րդ մատի ոսկրը նեկրոզված հյուսվածքների հեռացումից հետո մնաց բաց, որը փակվեց ընդհանուր անզգայացման տակ, 2րդ մատից տեղափոխված լաթի օգնությամբ:


Ի վերջո, ընդհանուր վիճակը կարգավորվեց, մատերը պահպանվեցին:


Արդյունքում երեխան ենթարկվեց երեք հաջորդիվ վիրահատության:


ներկայումս երեխայի ոտնաթաթի ոչ միայն մատները պահպանվեցին, այլև էսթետիկ տեսքը, որը, ըստ իս, աղջկա համար շատ կարևոր է։  Եղունգի մատրիքսի պահպանման արդյունքում էլ՝ եղունգը կաճի:


Որպես կին և մայր, շատ եմ կարևորում երեխայի հոգեբանական վիճակը, առաջին հերթին, և երկրորդ հերթին՝ էսթետիկ տեսքը, որը նույնպես անմիջական ազդեցություն ունի հոգեկան աշխարհի վրա


Ինչո՞ւ պետք է բակում, որտեղ երեխաներն են խաղում, կիսաբաց դիտանցք լիներ, ինչո՞ւ պետք է այդ փխրուն աղջիկը տուժեր, ի վերջո, կարող էր ավելի վատ վախճան լիներ...


Մենք՝ մեծերս, պետք է մշտապես ապրենք երեխաների նկատմամբ մեծ պատասխանատվության զգացումով, ամենուրեք՝ և՞ տանը, և՛ դրսում, և՛ աշխատավայրում:

 

Ոտնաթաթի վնասված մատների վերականգնում. պատմում է պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ Թեհմինե Ասատրյանը

 

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ