Լուրեր
ԵՊԲՀ. Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում

Ստամոքսի քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող չարորակ ուռուցքներից մեկն է։ Ավելի քան մեկ դար բուժման միակ մեթոդը համարվել է վիրահատությունը, երբ նոր զարգացող քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հնարավորությունները դեռևս մեծ չէին: Բուժման հիմնական մեթոդ հանդիսացող վիրահատական միջամտությունը՝ ուռուցքի և նրա տարածման հնարավոր ուղիների հեռացումը (դա ստամոքսի մասնակի կամ ամբողջական հեռացումն է և ռադիկալ լիմֆոդիսեկցիան) ուղեկցվում է հիմնականում քիմիաթերապիայի հետ կոմբինացված: Ինչու հիմնականում, որովհետև ստամոքսի քաղցկեղը, ցավոք, մեծամասամբ ախտորոշվում է ոչ սկզբնական փուլում՝ ոչ առաջին ստադիայում, որի դեպքում միայն վիրահատությունը բավարար կլիներ լիարժեք առողջացման համար։
Նախավիրահատական՝ նեոադյուվանտ և հետվիրահատական՝ ադյուվանտ քիմիաթերապիան ներկայումս ստամոքսի քաղցկեղի բուժման մեջ շրջադարձային բարենպաստ փոփոխությունների է բերել: Ապացուցված է, որ վիրահատության և քիմիաթերապիայի համակցման դեպքում ստամոքսի քաղցկեղով հիվանդների առողջացման հավանականությունն ավելի բարձր է լինում, հիվանդության կրկնություններն ավելի պակաս են գրանցվում։
Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում վիրաբույժների (Կլինիկայի ղեկավար՝ պրոֆ. Ս.Ա.Ստեփանյան, բաժանմունքի վարիչ՝ Ա.Ռ.Հարությունյան) և օնկոլոգների (Կլինիկայի ղեկավար՝ Դ.Գ.Զոհրաբյան, բաժանմունքի վարիչ՝ Լ.Ա.Հարությունյան, ուռուցքաբան-քիմիաթերապևտ՝ Ա․Տ․Ավագյան) թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ իրականանալի է դառնում վերը նկարագրած միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում կազմակերպելը։
Նման թիմային աշխատանքի լավ օրինակ է բուժման մի դեպք, երբ ստամոքսի քաղցկեղով տեղային տարածում ունեցող հիվանդին նախավիրահատական քիմիաթերապիա (օնկոլոգներ՝ Դավիթ Գ.Զոհրաբյան, Լիլիթ Ա.Հարությունյան, Արմեն Տ․Ավագյան), այնուհետև վիրահատական բուժում (վիրաբույժներ Սուրեն Ա.Ստեփանյան, Հայկ Հ.Սաֆարյան, Լևոն Ա.Մարտիրոսյան) անցկացնելուց հետո պաթոմորֆոլոգիական քննությունը պարզեց, որ ուռուցքը փոքրացել է, գրեթե՝ վերացել, տարածված պրոցեսը վերածվել է զարգացման վաղ ստադիայի։ Շնորհիվ նախավիրահատական քիմիաթերապիայի հաջողվել էր ճնշել ուռուցքային պրոցեսը, որը հնարավորություն տվեց ավելի բարենպաստ պայմաններում կատարել ուռուցքի ռադիկալ հեռացումը, իսկ հետվիրահատական քիմիաթերապիան կապահովի էլ ավելի կայուն արդյունք՝ առողջացման առավել հավանականությամբ: Հատկանշական է, որ կլինիկայում քիմիաթերապիայի կիրառվող սխեման հիվանդները տանում են լավ, առանց բարդությունների, վիրահատությունից հետո արագ ապաքինվում են:
Քաղցկեղի բուժման մուլտիդիսցիպլինար նման մոտեցման օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է եվրոպական և ամերիկյան չափորոշիչներին համապատասխան որակյալ բուժում կազմակերպել ՀՀ-ում՝ մասնավորապես ԵՊԲՀ Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում, ինչը մեծ ձեռքբերում է մեր հայ ազգաբնակչության համար։


Կարդացեք նաև

«Հիվանդանոց է տեղափոխվել բազմաբեկորային վնասվածքներով։ Բացի ձեռքի նյարդի վնասվածքից կային ստորին վերջույթների բազմաբեկորային վնասվածքներ, թիակի շրջանի խորը վնասվածք, որը գրեթե կրծքավանդակ էր թափանցել...



Համաճարակաբանության խնդիրներն այս տարվա ընթացքում, կարծես թե, բազմապատկվեցին և դարձան ամենակարևորը:
Այո, ինչպես նաև համաճարակաբանությունը որպես մասնագիտություն ավելի արժևորվեց...



«Նրա վնասվածքները, բարեբախտաբար, ծանր չէին (վնասված էին մաշկն ու ենթամաշկը)։ Նա կրկնակի վիրահատության է ենթարկվել...»,- պատմում է Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ...



Հիմնանորոգվել և վերազինվել է «Էրեբունի» ԲԿ ծննդատան գինեկոլոգիական բաժանմունքը:Նույն հարկում մեկտեղված են գինեկոլոգիական բոլոր ծառայությունները: Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական...



Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...



Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաբույժ...



Լիոնի նախկին քաղաքապետ, «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ Քեփենեկյանը, «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուն և ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի...



Պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի ավագ դասախոս, պլաստիկ վիրաույժ...



«Արմենիա» ՀԲԿ ընդունարան է դիմել պացիենտ՝ 69 տարեկան: Ռիսկի գործոններն էին ՝զարկերակային հիպերտենզիան, նախկինում կրած իշեմիկ կաթվածը, ժառանգականությունը խիստ ծանրաբերնված էր (հոր և երկու եղբոր մոտ սրտամկանի ինֆարկտից...



«Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի բաժանմունք էր ընդունվել 10 տարեկան տղա երեխա, որի մոտ առկա էր ստորին վերջույթների շատ բնորոշ ախտահարում՝ երկու կողմից աքիլեսյան ջլերի կարճացում...



ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը...



Արթմեդ բժշկական վերականգողական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հայտնի է միզա-սեռական համակարգի բարդ դեպքերի հետ աշխատելու իր մեծ փորձառությամբ: Օգոստոսի 12-ին թիմի ղեկավար, պրոֆեսոր Աշոտ Ծատուրյանի ղեկավարությամբ կրկին...



«Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել դեռահաս աղջնակ, ով ինչ-ինչ պատճառով ցած էր նետվել «Կիևյան» կամրջից...



«Արմենիա» բժշկական կենտրոնը վերադարձել է իր բնականոն աշխատանքին` ետևում թողնելով շուրջ երկու ամսվա ծավալուն աշխատանքը COVID-19 բաժնում...



«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար Գարիկ Սարգսյանը պատմում է վիրահատության մասին...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ