Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Լուրեր

ԵՊԲՀ. ՈՒԳԸ-ը նպաստում է ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը

ԵՊԲՀ. ՈՒԳԸ-ը նպաստում է ուսանողների գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը

ԵՊԲՀ-ի «Ուսանողական գիտական ընկերությունը» հիմնադրվել է 1947 թվականին։ ՈՒԳԸ-ին շատ կարճ ժամանակահատվածում հաջողվել է գրավել՝ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությունը: Աշխատանքի 72 տարվա ընթ ացքում ՈւԳԸ-ն ձգտել է ուսանողության ուշադրության կենտրոնում պահել գիտական գործունեությունը և նպաստել է նրան, որ երկար տարիներ ուսանողական գիտությունը եղել է բարձր մակարդակի վրա: Ընկերության հիմնական նպատակն է աջակցել ուսանողների՝գիտական, կրթական և հոգևոր զարգացմանը:

ՈՒԳԸ նախագահ Էմմանուել Ղանդիլյանի խոսքով՝  գիտական և կրթական ոլորտներում ՈՒԳԸ-ն սատարում է ուսանողների նախաձեռնություններին, հնարավորինս աջակցում շնորհաշատ ուսանողներին: Մեր օրերում բժշկությունն առանց գիտության հնարավոր չէ պատկերացնել: Ուստի՝յուրաքանչյուր բացահայտում տանում է դեպի նոր հարթակներ՝բժշկության ոլորտում: Վառ օրինակ է հանդիսանում ամենամյա անցկացվող՝ «Ուսանողների գիտական շաբաթը»,որի ժամանակ ներկայցվում են՝բազմաթիվ նորարարություններ,հետազոտական աշխատանքներ,որոնք կատարել են ԵՊԲՀ-ի ուսանողները:

Ընկերությունը մշտապես կազմակերպում է գիտաժողովներ, նստաշրջաններ, սեմինարներ, դասախոսություններ և գիտական ու կրթական այլ ուղղվածություն ունեցող միջոցառումներ՝ դրանցում ներգրավելով նաև արտահամալսարանական ներուժը։ Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներում մեծ դեր ունեն ներամբիոնական գիտական ակումբների առկայությունը համալսարանի ամբիոնների մեծամասնությանը կից։ Գիտական ակումբներում բժշկական համալսարանի ուսանողները հնարավորություն են ստանում ավելի  շատ խորանալ իրենց նախընտրած առարկայի մեջ և ուսումնասիրել իրենց ծանոթ թեմաները դասագրքից դուրս, մասնակցել ամբիոններում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին և ինչու ոչ տպագրվել գիտական ամսագրերում։

ԵՊԲՀ ՈւԳԸ-ն անմասն չի մնում միջազգային հարթակից և ամեն տարի կազմակերպում է «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awarness Week), որը նշում են աշխարհի գրեթե բոլոր անկյուններում։

Նպատակն է հասարակության լայն շերտերին ցույց տալ մեր ուղեղի զարմանահրաշ հնարավորությունները և գաղտնիքները։

Այս ծրագիրը իրականացվում է DANA  Foundation-ի կողմից ստացվող գրանտային ծրագրով։

Այս գրանտային ծրագիրը միակը չէ։ Ուսանողական գիտական ընկերությունը բազմիցս անգամ ստացել է նաև Բրիտանիայի Կենսաբանների ընկերության (the Company of Biologists) կողմից գրանտեր և կազմակերպել «Տեսությունից գործնական» շարքի գիտական դպրոցը, և «Բացահայտելով հիվանդությունների մեխանիզմները» գիտաժողովը։

Ամենամեծ գրանտային ձեռքբերումներից է եղել IBRO (International Brain Research Organisation)-ի կողմից ստացված ֆինանսավորումը, որը նույնպես օգտագործվել է ամառային գիտական դպրոցի կազմակերպման համար։

Այսօր ՈւԳԸ համառ և նպատակասլաց գնում է առաջ՝ ներգրավվելով իր կազմում բազում շնորհալի, խելացի ու բժշկագիտությանը նվիրված ուսանողների, և օգնում նրանց ընտրել ճիշտ ուղի իրենց մասնագիտական կյանքում: Տարիներ շարունակ Ուսանողական գիտական ընկերության անդամները ճանաչվել են ՀՀ լավագույն ուսանողներ, ինչպես նաև ստացել են բազում կրթաթոշակներ, մեկնել են գործուղումների և զեկուցումների արտերկիր։

Այժմ Ուսանողական գիտական ընկերությունը պատրաստվում է հերթական Ուսանողական գիտական օրվան, օրը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին 6-րդ լսարանում։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ծննդատուն այլ բուժհաստատությունից ուղեգրվեց 37 շաբաթական հղի՝ արգանդի կրկնակի սպիով, արյունը՝ ռեզուս բացասական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը. nairimed.com
Կատարվեց հերթական բացառիկ վիրահատությունը՝ օգնելով վերականգնել զինվորի առողջությունը. nairimed.com

«Նաիրի»  բժշկական կենտրոնն երեք տարի է, ինչ համագործակցում է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ`օգնելով կազմակերպել բացառիկ  նյարդավիրաբուժական վիրահատություններ՝ ուղղված նախկին...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում հերթական գիտաժողովն է անցկացվել. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում հերթական գիտաժողովն է անցկացվել. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում հերթական գիտաժողովն է անցկացվել, այս անգամ՝ օստեոպարոզի առաջացման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Հերթական մասնագիտական վերապատրաստման արդյունքում` եվրոպական փորձի ներդրում «նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com
Հերթական մասնագիտական վերապատրաստման արդյունքում` եվրոպական փորձի ներդրում «նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Էնդոկրին վիրաբույժ Արամ Սամվելի Չոմոյանը, երկշաբաթյա վերապատրաստում է անցնել Պիզայի համալսարանական հիվանդանոցի էնդոկրին վիրաբուժության բաժանմունքում, որը գլխավորում է աշխարհահռչակ էնդոկրին վիրաբույժ Գաբրիելե Մատերացին...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում
Նվազ ինվազիվ միջամտությամբ թոքերի հիվանդությունների վիրաբուժական նորագույն մեթոդի (Uniportal VATS) մաստեր-կլաս «Նաիրի» ԲԿ-ում

Տեղի ունեցավ շատ սպասված մաստեր-կլաս՝ իսպանացի աշխարհահռչակ կրծքային վիրաբույժ Դիեգո Գոնսալես Ռիվասի մասնակցությամբ (Diego González Rivas)...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է հակածխախոտային օրենքի ընդունումը. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է հակածխախոտային օրենքի ընդունումը. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է երկար սպասված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում. oncology.am
Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում. oncology.am

Ստորև բերված լուսանկարներում պատկերված են արգանդի և ձվարանի ուռուցքներ, որոնք վերջերս հեռացրել են ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկները...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am
Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am

2019թ. հուլիսին Արմենիա ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով  աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում` այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ. erebunimed.com
Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ. erebunimed.com

Չինաստանում տարածված կորոնավիրուսի և  օդակաթիլային այլ վարակների կանխարգելման նպատակով  «Էրեբունի» ԲԿ-ում  վերջին ամսվա ընթացքում   չորրորդ գիտաժողովն է կազմակերպվել. նպատակը բուժաշխատողների իրազեկվածությունը...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է հղի կնոջ կյանքը. erebunimed.com
Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է հղի կնոջ կյանքը. erebunimed.com

ԲԿ ծննդատուն  է դիմել  35 ամյա հղի՝ գանգատվելով որովայնի ստորին շրջանի սուր ցավերից եւ արյունահոսությունից: Հղին անմիջապես հոսպիտալացվել է,  կատարվել են  լաբորատոր-գործիքային  անհրաժեշտ բոլոր հետազոտությունները...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ   սրտաբանները արտասահմանցի գործընկերների հետ իրականացրել են բացառիկ միջամտություն՝ սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում: 50-ամյա տղամարդու սրտի աորտալ փականի պրոթեզավորումը կատարվել է...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԼՂՀ ԱՆ. Ծառայությունը որպես կարևորագույններից
ԼՂՀ ԱՆ. Ծառայությունը որպես կարևորագույններից

2019 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 511 քաղաքացի, որոնցից 358-ը ենթարկվել է  սրտի կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտության...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Էպիլեպսիայի վիրահատական բուժում. nairimed.com
Էպիլեպսիայի վիրահատական բուժում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն իրականացվում է էպիլեպսիայով հիվանդների վիրահատություններ, որոնց ժամանակ որևէ դեպք նման չէ նախորդին: Վիրահատության իմաստն այն է, որ հարկ է հեռացնել էպիլեպսիայի համար պատասխանատու օջախը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am
Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն հավատարիմ է մնում ժամանակակից ուռուցքաբանության պահանջներին և ուռուցքային ախտաբանությամբ պացիենտների բուժման մարտավարութունն ընտրվում է տարբեր նեղ մասնագետների համատեղ խորհրդակցության արդյունքում...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը
Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը

Նոր մեթոդի էությունը կայանում է նրանում, որ շատ փոքր չափի ռադիոակտիվ մասնիկեր ասեղի օգնությամբ տեղադրվում են ուռուցքի մեջ և ժամանակի ընթացքում ճառագայթում և այրում են ուռուցքը։ Ընդամենը կարճատև միջամտություն և հիվանդը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ