Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Նոր սարք և նոր վիրաբուժական մոտեցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Նոր սարք և նոր վիրաբուժական մոտեցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի կլինինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքը համալրվել է նոր սարքով՝ LEICA CM1520 կրիոստատով, որը նախատեսված է շտապ (cito) ներվիրահատական հետազոտությունների համար։

LEICA CM1520 կրիոստատը սառեցնող սարք է, որն ապահովում է մինչև -35° սառեցում և հնարավորություն է տալիս պատրաստել բարձրորակ նմուշներ։
Ինչպես պարզաբանեց բաժանմունքի վարիչ Զարուհի Հարությունյանը, այս սարքը թույլ կտա իրականացնել շտապ ներվիրահատական հետազոտություններ գրեթե բոլոր օրգան-համակարգերի նորագոյացությունների վերաբերյալ։

Այսուհետ վիրաբույժները 15-20 րոպեի ընթացքում կստանան ճշգրիտ պատասխան, նորագոյացությունը բարորակ է, թե՝ չարորակ, եզրերում ուռուցքային բջիջներ կան, թե՝ ոչ (աբլաստիկությունը), և, ըստ այդմ, կորոշեն վիրահատության ծավալը և օրգանի պահպանման հնարավորությունը։
Օրինակ, կրծքագեղձի քաղցկեղի պարագայում վիրաբույժը կորոշի․ կրծքագեղձը հեռացնել ամբողջությա՞մբ, թե՝ մասնակի, պահակային ավշահանգույցները հեռացնել ամբողջությա՞մբ, թե՝ մասնակի, և այլն։

«Մենք գիտենք, թե կրծքագեղձի հեռցումը որքան մեծ սթրես է կնոջ համար, իսկ ավշահանգույցների հեռացումը կարող է հանգեցնել հաշմանդամության։ Փաստորեն, այս նոր սարքի օգնությամբ շտապ ներվիրահատական հետազոտությունը թույլ կտա ավելի փոքր ծավալի և օրգանապահպան վիրահատություններ կատարել, վստահ լինելով, որ ախտահարված հյուսվածքները հեռացվել են ամբողջությամբ», - ասաց Զ. Հարությունյանը ։

 

Նոր սարք և նոր վիրաբուժական մոտեցում Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ