Լուրեր
Վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա` առաջին անգամ Հայաստանում
Հայաստանում առաջին անգամ իրականացվել է վիդեոէնդոսկոպիկ մամոպլաստիկա՝ սիլիկոնային էնդոպրոթեզների կիրառմամբ։ Նպատակը՝ կրծքագեղձերի հիպոպլազիայի շտկումը կամ, այլ կերպ ասած, մեծացումն է։ Այս վիրահատությունը կատարել է «Նաիրի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Աննա Սարգսյանը։
Վիրաբույժի խոսքերով՝ այս մեթոդն առաջատարն է աշխարհում և կիրառվում է տեխնիկապես համալրված կլինիկաներում, որտեղ առկա են էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժական միջամտությունների համար անհրաժեշտ բոլոր պարագաները։
«Մեթոդը հնարավորություն է տալիս կրծքագեղծի մեծացման նվազագույն տրավմատիկ վիրահատաություններ իրականացնել` կիրառելով վիրահատության ընթացքում մեծ տեսանելիություն ապահովող տեսաէնդոսկոպիա, ինչը նվազագույնի է հասցնում հետվիրահատական բարդությունները»,- նշեց նա։
Մասնագետի խոսքերով՝ այսկերպ հնարավոր է փոքր կտրվածքից տեղադրել իմպլանտը, որը գրեթե բացառում է հետվիրահատական սպիերի առկայությունը։
«Այս մեթոդով կարելի է կատարել «բիփլեյն» (երկշերտ) մամոպլաստիկա, որի էսթետիկ արդյունքները ներկայում համարվում են կրծքագեղձի վիրահատության ոսկե չափանիշներ։ Սա բերում է կրծքագեղձի իջեցման հետ կապված խնդիրների լուծմանը՝ հնարավորություն տալով շտկելու իջած կրծքագեղձերն՝ առանց որևէ հավելյալ կտրվածք ավելացնելու»,- նշեց Աննա Սարգսյանը։
Բժշկի խոսքերով՝ նշված «բիփլեյն» մեթոդը, որի ժամանակ իմպլանտի համար ձևավորվում է հատուկ գրպան, թույլ է տալիս ստանալ առավելագույն բնական տեսք այն պարզ պատճառով, որ իմպլանտը չի տեղաշարժվում վերև և չի շոշափվում, քանի որ չի գտնվում ո՛ չ կրծքագեղձի, ո՛ չ մկանի տակ՝ բացառելով այդ երկու եղանակների բարդությունները ։
«Էնդոսկոպիկ մամոպլաստիկայի առավելություններից է նաև այն, որ վիրահատությունը կատարվում է վիզուալիզացիայով, առանց դրենաժների կիրառման, ուստի և հիվանդը դուրս է գրվում միջամտությունից մի քանի ժամ անց։ Հետվիրահատական շրջանում բացակայում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են հեմատոմաները, ցավային համախտանիշը, ինչպես նաև հիվանդը զերծ է մնում որևէ սահմանափակումից. հենց հաջորդ օրվանից նա կարող է վերադառնալ իր աշխատանքային պայմաններին։ Միայն 8-րդ օրը նշանակվում է հանդիպում բժշկի հետ` ներմաշկային կարերը հեռացնելու, որոնք արտաքուստ չեն երևում»,- հավելեց նա։
Տարեց տարի ավելանում են էնդոսկոպիկ վիրահատությունների քանակը՝ փոխարինելով ավանդական մեթոդներին, քանի որ ապահովում է բարձր ճշգրտություն և որակյալ արդյունք:
Սակայն էդոսկոպիկ մեթոդը պահանջում է մասնագիտական մեծ հմտություն և նման սարքավորումների հետ աշխատելու փորձ:
08.11.2019 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ