Լուրեր
Aplio i800 վերջին սերնդի ուլտրաձայնային համակարգի աննախադեպ հնարավորությունները կիրառվում են «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը վերջերս համալրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգով, որն, ըստ փորձագետների գնահատականի, աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից է։
Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հիմնված է պատկերի ստացման և վերակառուցման ամբողջությամբ նոր՝ ուլտրաձայնային փնջի կառուցման iBEAM, գերհստակ միկրոշերտերի ստացման iDMS slicing տեխնոլոգիաների վրա, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել նախկինում «անտեսանելին»։ Համակարգը հագեցած է նոր դասի ակտիվ մատրիցային չորս տվիչներով, որոնցից յուրաքանչյուրը ծածկում է սովորական երկու տվիչների հաճախականության տիրույթը։
Aplio i800 ուլտրաձայնային համակարգը հնարավորություն է ընձեռում.
- ստանալ բյուրեղյա հստակ պատկեր մոտակա և հեռակա հատվածներում,
- կատարել ուլտրաձայնային շերտի հաստության ընտրություն,
- մինչև 50 սմ թափանցման բացառիկ հնարավորություն տալ, ինչը հեշտացնում է սկանավորել ցանկացած կազմվածքի պացիենտի,
- հստակ պատկերավորել մանր հոդերը,
- կատարել նույնիսկ մանր տրամաչափի նյարդերի ուլտրաձայնային հետազոտություն,
- տարբերակել մաշկային տարբեր ախտաբանություններ,
- հատուկ մատրիցային դուպլեքս տվիչի շնորհիվ իրականացնել ամբողջ մարմնի դոպլեր-դուպլեքս հետազոտություն միայն մեկ տվիչով՝ ինչպես վերին և ստորին վերջույթների անոթային համակարգի, այնպես էլ գլխուղեղը սնուցող քնային և ողնաշարային անոթային ցանցի,
- մազանոթային անոթավորման i-SMI տեխնոլոգիայի շնորհիվ գնահատել ամենափոքր մազանոթների հոսքը,
- բարձր տարածական թողունակությամբ և առանց արտեֆակտների կատարել նորագոյացությունների, ներանոթային վահանիկների տարբերակիչ ախտորոշում,
- հայտնաբերել վահանաձև գեղձի և կրծքագեղձի միկրոկալցինատները,
- լյարդի փաթեթի շնորհիվ գնահատել լյարդի հյուսվածքի առաձգականության կամ ֆիբրոզի, բորբոքման աստիճանները և տալ քանակական գնահատական,
- Attenuation Imaging ապահովման միջոցով քանակապես գնահատել լյարդի ստեատոզները, ներառյալ` ոչ ալկոհոլային ճարպային լյարդի և ոչ ալկոհոլային ստեատոհեպատիտների գնահատում։
Համակարգն իր մեջ ներառում է մինչև 24Mhz հաճախականությամբ գերբարձր հաճախականության մատրիցային տվիչ, որն աննախադեպ է Հայաստանում:


Կարդացեք նաև

Զարգացնելով բժիշկների մասնագիտական կարողությունները՝ «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ները շարունակում են խթանել վերապատրաստման ծրագրերը...



2023 թ. հունվարին «Արմենիա» ՀԲԿ էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ Լուսինե Մամիկոնյանին դիմել է 23 տարեկան աղջիկ...



Հայաստանում է աշխարահռչակ Siemens Healthineers ընկերության տարածաշրջանային ղեկավար Նիկո Մարզավանը: Ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Հարությունովի և վաճառքի գծով տեղակալ...



Այսուհետ «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայությունում հնարավոր է բուժօգնություն ստանալ նաև առանց հոսպիտալացվելու: Ծառայությունում ստեղծվել է ցերեկային ստացիոնար, որտեղ բուժօգնություն կարող են ստանալ սուր եղնջացան...



Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի բացմանը: «Էրեբունի» ԲԿ հիմնադիր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ նախարարը շրջել է...



Ղազախ գործընկերների հետ «Էրեբունի» ԲԿ-ի ներանոթային սրտաբանները նորագույն և ժամանակակից միջամտություն են կատարել` աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում: 83 տարեկան կնոջը սրտի նոր...



Նոր վերանորոգված բաժանմունք՝ գեղագիտական լուծումներով և ժամանակակից սարքավորումներով։ Ավարտին են հասցվել Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները...



1 . ՌԴ-ում երկրորդային բնույթի կոտրվածքի ֆիքսացիա իրականացնելուց հետո՝ 40-ամյա բուժառուն դիմել է «Նաիրի» ԲԿ։ Բուժառուի մոտ ախտորոշվել է ոսկրային պլազմոցիտոմա։ Քիմոթերապիա ստանալուց հետո...





Փետրվարի 3-ին «Արմենիա» ՀԲԿ-ում Մոսկվայի Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտի և տեղի մասնագետների միացյալ թիմի ջանքերով հաջողությամբ իրականացվեց գլխուղեղի մեծ չափերի...



Ընդունարանի աշխատանքներն ավելի արդյունավետ և հարմարավետ դարձնելու նպատակով «Էրեբունի» ԲԿ -ում կատարվել է կառուցվածքային փոփոխություն, ստեղծվել է նոր Emergency Hospital: Նախկին ընդունարանն առանձնացվել է...



Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, որի նպատակը բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական...



«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է նոր՝ ատամնաբուժական ծառայություն:
Այստեղ իրականացվում են ստոմատոլոգիական բոլոր ծառայությունները՝ թերապևտիկ, օրթոդոնտիկ, օրթոպեդիկ...



«Էրեբունի» ԲԿ-ի ուրոլոգիական բաժանմունքում կատարվում են փակ` լապարոսկոպիկ վիրահատություններ, որոնք փոխարինում են նախկինում ավանդաբար կատարվող բաց վիրահատություններին: Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում...



Ի՞նչ տարիքի էր կլինիկա դիմած բուժառուն և ի՞նչ գանգատներ ուներ։
Մեր կլինիկա էր դիմել 14 տարեկան երեխա, ով գանգատվում էր դժվարաշնչությունից...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն