Լուրեր
Կաթվածի բուժման պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ն կատարել է միջամտությունների 90 տոկոսից ավելին. erebunimed.com
Փետրվարի 1-ից մինչ այժմ կաթվածի պետական ծրագրով «Էրեբունի» ԲԿ ընդունվել է 159 հիվանդ: Պետական պատվերով 98 հիվանդի կատարվել է թրոմբոլիզ՝ դեղով թրոմբի քայքայման միջամտություն, 19 թրոմբէկտոմիա՝ ուղեղը սնուցող անոթից թրոմբի հեռացման ներանոթային վիրահատություն: Բացի այդ, եղել են դեպքեր, երբ անհրաժեշտ է եղել կատարել միաժամանակ մի քանի միջամտություն: Եվ թրոմբոլիզ եւ թրոմբէկտոմիա կատարվել է 31 հիվանդի: Իսկ միաժամանակ եւ թրոմբոլիզ եւ ուղեղի անոթների ախտորոշիչ ցերեբրալ անգիոգրաֆիա՝ 11 հիվանդի: Այսպիով, ամբողջ հանրապետությունում իշիեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ն կատարել է ամբողջ միջամտությունների 90 տոկոսից ավելին:
Նման ցուցանիշների հասնելու համար «Էրեբունի»-ն երկար էր պատրաստվել: Ավելի քան 10 տարի աշխարհում կաթվածի լավագույն կենտրոնների եւ հատկապես մեր հայրենակից մասնագետների հետ կապը ստեղծեցին այնպիսի պայմաններ, որոնք այժմ հնարավորություն են տալիս համընթաց քայլել թե տեխնիկական հնարավորություններով, թե մասնագիտական որակներով:
Տարիներ շարունակ մեր հայրենակիցներ Միքայել Սկոնը, Վիգեն Բաբիկյանը, Միքայել Գրիգորյանը մշտական կապի մեջ են եղել «Էրեբունի» ԲԿ -ի ղեկավարության հետ եւ միասին, քայլ առ քայլ ներդրել կաթվածի բուժման հնարավորությունները, մշակել բուժման ուղեցույցները: Հերթական անգամ էրեբունի այցելելով՝ նրանք տեսում են կաթվածի՝ որակապես այլ կենտրոն: Աշխարհի հայ նյարդաբանները «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ ամփոփեցին վերջին տարիների համագործակցության արդյուքները, շնորհակայություն հայտնեցին իրենց առաջարկին արձագանքնելու եւ բարձր մակարդակով ծրագրերը կյանքի կոչելու համար:
Stroke կենտրոնի կատարելագործման նպատակով որոշվեց խորացնել համագործակցությունը, էրեբունիում ներդնելով աշխարհի առաջատար փորձը: Հարություն Քուշկյանը, ողջունելով վաղեմի ընկերներին, վստահեցրեց, որ այդ նպատակի համար կստեղծվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Հայ բժիշկների համագումարին մասնակցելու համար Հայաստան ժամանած նյարդաբանները հայաստանցի գործընկերների հետ քննարկեցին կաթվածի բուժման հիմնախնդիրները, ինչպես նաեւ Փետրվարի մեկից հանրապետությունում մեկնարկած կաթվածի բուժման պետական ծրագրի արդյունքները:
«Էրեբունի» ԲԿ կաթվածի թիմն աշխատում է 7 օր 24 ժամ: 044300800 հեռախոսահամարին զանգից անմիջապես հետո բժիշկները կազմ պատրաստ սպասում են բժշկական կենտրոնի դռների մոտ՝ ընդունելու գլխուղեղի կաթվածով հերթական հիվանդին: Եթե բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդին հետազոտելուց հետո հայտնաբերվում է, որ ուղեղը դեռեւս կենսունակ է եւ հնարավոր է փրկել ուղեղային հյուսվածքը, ապա կատարվում է թրոմբոլիզ՝ թրոմբի քայքայթում դեղի միջոցով կամ թրոմբէկտոմիա՝ թրոմբի հեռացում մեխանիկական ճանապարհով: Իսկ երբեմն՝ երկու միջամտությունները միասին են կիրառվում: Բուժման արդյունավետությունը կախված է ժամանակից: Որքան շատ ժամանակ է անցել կաթվածի առաջին նշաններից, նույնքան նվազում է բուժման արդյունավետությունը եւ մեծանում հնարավոր բարդությունների հավանականությունը:
Կաթվածի նշաններն ի հայտ գալուն պես անհրաժեշտ է առանց հապաղելու դիմել մասնագիտացված կաթվածի կենտրոն սուր կաթվածի լավագույն բուժումը ստանալու համար: Այս ամենն իրականացնելու համար «Էրեբունի» ԲԿ -ն ունի բոլոր հնարավորությունները: Ստեղծված են հատուկ պայմաններ հենց ինսուլտով հիվանդներին արտահերթ ընդունելու, հետազոտելու եւ անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու համար: Աշխատում է հերթապահ համակարգչային տոմոգրաֆը, անհրաժեշտության դեպքում հետազոտություն է իրականացվում նաեւ ՄՌՏ-ով. հատուկ մշակված կաթվածի ծրագրով րոպեների ընթացքում ճշգրտելով թրոմբի առկայությունը:
Հայաստանում «Էրեբունի»-ն միակ ԲԿ-ն է, որը ունի B պլանային անագրոգրաֆիա, երբ պատկերը միաժամանակ հնարավոր է ստանալ երկու պռոեկցիայով: Անհրաժեշտ հետազոտություներ եւ միջամտություններ կատարելուց հետո սուր ինսուլտի փուլում հիվանդները տեղափոխվում են հատուկ՝ նեյրոռեանիմացիոն բաժանմունք: Կաթվածի բուժման շղթայի վերջին օղակը վերականգնողական ծառայությունն է, որպեսզի հաշմանդամություն առաջացնող այս հիվանդությունը հնարավոր լինի ամբողջությամբ հաղթահարել: Փետրվարից մինչեւ այժմ ծրագրի շրջանակում «Էրեբունի» ԲԿ-ում փրկվել 124 հիվանդի կյանք: Նրանց հիմնական մասը տուն են վերադառձել ոչ թե սայլակի վրա, այլ քայլելով՝ առանց լուրջ հաշմանդամության, մինիմալ նյարդաբանական փոփոխություններով:
Կարդացեք նաև
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում այսուհետ գործելու է Դիաբետի դպրոց: Պոլիկլինիկայում հաշվառված հիվանդները պարբերաբար կմասնակցեն դասընթացների...
Պացիենտների և ծննդկանների անվտանգությունը Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կարևոր...
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) փետրվարի 7-ին կազմակերպվել է Ի․Մ․ Սեչենովի անվ․ Մոսկվայի առաջին...
Հունվարի 27-ին տեղի ունեցավ Bayer Day 5-րդ հոբելյանական գիտաժողովը, որը նվիրված էր նյարդային համակարգի, որովայնի և փոքր կոնքի...
Երեխաների առողջական խնդիրների հարցում առաջնահերթ տեղ է գրավում նորածինների սնուցումը: Վաղ մանկական տարիքում լավագույն...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ընկերության մասին
- Ամուսնական առաջին գիշերը
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն