Լուրեր
Հայաստանում կատարվել է կերակրափողի քաղցկեղի բացառիկ վիրահատություն. erebunimed.com
Հիվանդը գանգատվել է հետկրծոսկրային շրջանում ցավերից, սնունդ ընդունելու դժվարություններից, դիսֆագիկ երեւույթներից: Հետազոտություների ընթացքում 47ամյա տղամարդու մոտ ախտորոշվել է կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղ: Ինչպես ուռուցքի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքում, այս անգամ եւս, հրավիրվել է մասնագետների Tomour board եւ որոշվել է կատարել երկխոռոչանի վիրահատություն՝ որովայնային եւ կրծքավանդակի փուլերով: Մինչ վիրահատությունը հիվանդի ծանր վիճակը կայունացնելու համար ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն՝ կարգավորվել է ջրաաղային հաշվեկշիռը, սպիտակուցային բալանսը, կերակրվել է նազոգաստրալ զոնդի օգնությամբ:

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժության գծով գլխավոր տնօրենի տեղակալ, ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արա Վարդանյանը եւ վիրաբույժ Գրիգորի Գրիգորյանը կատարել են կերակրափողի միջին երրորդականի քաղցկեղի աննախադեպ վիրահատություն՝ լապարոսկոպիկ եղանակով:
Լապարոսկոպիկ եղանակով իրականացվել է ստամոքսի մոբիլիզացիա, շրջակա լիմֆատիկ հանգույցների հեռացում, կերակրափողի ստորին երրորդականի մոբիլիզացիա: Կատարվել է ստամոքսի պրոքսիմալ մասնահատում: Արդյունքում ձեւավորվել է ստամոքսից պատրաստված տրանսպլանտանտը, որը պետք է ծառայի հիվանդին որպես կերակրափող: Արդեն վիրահատության թորակալ փուլում ռեւիզիայի ժամանակ հայտնաբերվել է, որ նորագոյացությունը ներաճել է դեպի աորտա: Կատարվել է է կերակրափողի միջին երրորդականի մոբիլիզացիա, մասամբ աորտայի ադվենտիցիալ շերտի շրջակա լիմֆատիկ հանգույցների հետ:

Ուռուցքից 5 սմ վեր կերակրափողը հատվել է եւ մասնահատված ստամոքսի հետ մեկ բլոկով հեռացվել է: Տրանսպլանտանտը տեղափոխվել է միջնորմ եւ արդյուքնում ձեւավորվել է ծայրը կողքին կերակրափող-ստամոքսային բերանակցում:

Վիրահատությունը բարեհաջող է անցել, հիվանդի հետվիրահատական շրջանը հարթ է ընթանում:
12.06.2019 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYclou3w' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ