Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Ուղիղ աղիքի ուռուցքը հնարավոր է վիրահատել էնդոսկոպիկ եղանակով. erebunimed.com

Ուղիղ աղիքի ուռուցքը հնարավոր է վիրահատել էնդոսկոպիկ եղանակով. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի կենտրոնի ղեկավար Արման Պետրոսյանը կատարել է բացառիկ վիրահատություն՝ ուղիղ աղիքի ուռուցքը հեռացնելով էնդոսկոպիկ եղանակով: Հիվանդ կինն ուներ աղիքի քաղցկեղ:

Որպես բուժման մարտավարություն է ընտրվել Հայաստանում դեռեւս եզակի համարվող մեթոդը՝ էնդոսկոպիկ եղանակով ուռուցքի հեռացումը (ESD): Այն այսօր ամենաարդիական մեթոդն է ամբողջ աշխարհում, պահանջում է մասնագիտական լուրջ հմտություններ եւ գործիքային մեծ հնարավորություններ: Հայաստանում այս ճյուղը զարգացնելու համար «Էրեբունի» ԲԿ-ն հիմնավոր քայլեր է կատարում:

 

Ուղիղ աղիքի ուռուցքը հնարավոր է վիրահատել էնդոսկոպիկ եղանակով
«Էրեբունի» ԲԿ վիրաբուժական էնդոսկոպիայի բաժանմունքը համալրված է գերժամանակակից PENTAX medical էնդոսկոպով, որը ոչ միայն գերճշգրիտ ախտորոշման, այլեւ լուրջ վիրահատական գործողությունների կատարման հնարավորություն է տալիս: Վիրահատության ընթացքում աղիքը չի կտրվում՝ պահպանելով աղեստամոքսային տրամտի ամբողջականությունը, իսկ հիվանդը հիվանդանոցում մնում է ընդամենը մեկ օր: Վիրահատությունից հետո հիվանդի վիճակը ուռուցքաբանները դրական են գնահատել: Աղիքի ուռուցքների էնդոսկոպիկ նման վիրահատություն «Էրեբունի» ԲԿ-ում արդեն երրորդ անգամ է կատարվում:

 

Ուղիղ աղիքի ուռուցքը հնարավոր է վիրահատել էնդոսկոպիկ եղանակով

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ