Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Համագործակցություն «Իզմիրլյան» ԲԿ և Բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի միջև. izmirlianmedicalcenter.com

Համագործակցություն «Իզմիրլյան» ԲԿ և Բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի միջև. izmirlianmedicalcenter.com

Ս/թ մայիսի 6-ին «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր  Արմեն Չարչյանը և  Բժշկական գենետիկայի  առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը ստորագրեցին համատեղ գործունեության պայմանագիր։

Այն հնարավորություն կտա երկու բժշկական կենտրոններին համատեղ գործենության շնորհիվ բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը։

Ինչպես նշեց «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Ա․ Չարչյանը, առ այն, որ, հիրավի, կարևոր օր է, մեր մոտեցումները մի քանի մակարդակ  բարձրացնել ավելի վեր և  հանրությանը մատուցել առավել անվտանգ, որակյալ բժշկական ծառայություն` համատեղ համագործակցության արդյունքում։

Լինելով վիրաբուժական հիվանդանոց, կարևոր է հիվանդին ուսումնասիրել նախավիրահատական փուլում և հասկանալ, թե ինչ հնարավոր բարդություններ կարող են առաջանալ, իսկ Բժշկական գենետիկայի կենտրոնի հետ համագործակցությունը, որն իրականացնում է հազվագյուտ հիվանդությունների հայտնաբերում,  առավել արդյունավետ կդարձնի համատեղ աշխատանքը։

Համոզված ենք, որ էապես բարձրանալու է բուժման որակը և նվազելու են հնարավոր ռիսկերը, բարդությունները։

Պրոֆեսոր Թամարա Սարգսյանի հետ համագործակցությունը տասնամյակների պատմություն ունի  և վերջինիս կատարած աշխատանքն անգնահատելի է գենետիկայի ոլորտում։

 

Համագործակցություն «Իզմիրլյան» ԲԿ և Բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի միջև Համագործակցություն «Իզմիրլյան» ԲԿ և Բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի միջև


Հիշեցնենք, որ Գենետիկայի բժշկական կենտրոնը ստեղծվել է 1998 թվականին և ունի հարուստ մասնագիտական պատմություն։ Կենտրոնի կարևորագույն ուղություններից է մոլեկուլյար և անձնականացված բժշկությունը։ Կենտրոնում հետազոտություններն իրականացվում են ժամանակակից գենետիկ մեթոդներով։

Բժշկական գենետիկայի կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը նույնպես հայտնեց իր խորին երախտագիտությունը` համատեղ համագործակցության, ծրագրերի իրականացման գործընթացի մեկնարկի համար և հույս հայտնեց, որ հաճախակի կլինեն կլոր սեղան քննարկումներ, ինչի արդյունքում կշահի պացիենտների առողջական որակը։

 

Համագործակցություն «Իզմիրլյան» ԲԿ և Բժշկական գենետիկայի առողջության առաջնային պահպանման կենտրոնի միջև

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ