Լուրեր
ԵՊԲՀ. Հեռաբժշկության հնարավորություններով լսարան՝ «Մուրացան» հիվանդանոցում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր տեղի ունեցավ հեռաբժշկության հնարավորություններով լսարանի բացումը: Լսարանը հագեցած է հեռահաղորդակցության միջոցներով և նախատեսված է ուսանողների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար:
«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանի խոսքով՝ այստեղ կկազմակերպեն քննարկումներ, կլոր սեղաններ, ինչպես նաև դասախոսություններ: «Հիվանդության դեպքեր քննարկելու նպատակով՝ բժիշկները կկարողանան առցանց կապ հաստատել օտարերկրացի գործընկերների հետ, անցկացնել խորհրդատվություններ՝ հիվանդների բուժումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,-ասաց գլխավոր բժիշկը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնելով լսարանի ստեղծման ծրագիրն իրականացրած «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամին՝ նշեց, որ բարերարները, այսօրվա իրականությունը հաշվի առնելով, իրենց ներուժն ուղղել են ամենակարևոր, սոցիալական նշանակություն ունեցող խնդրին: «Այս հիվանդանոցն իր գործունեությամբ աչքի է ընկնում նաև մարզային առողջապահական համակարգում: Հեռաբժշկությունը հնարավորություն կտա ոչ միայն կրճատել արտագնա այցերը, այլև արագ արձագանքել այն խնդիրներին, որոնք առկա են մարզերում»,- ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ լսարանը եզակի է, հատկապես, կլինիկական օրդինատորների համար, որոնք ավելի լավ կճանաչեն մարզային ամբուլատորիաների խնդիրները:
Արմեն Մուրադյանի կարծիքով՝ ժամանակակից բժշկական կրթությունը պահանջում է ինչպես տեխնիկական հագեցվածություն, այնպես էլ նոր ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Թամամյանը, ով լսարանի ստեղծման ծրագրի նախաձեռնողն է, նշեց, որ լսարանի բացումով քայլ է արվում համալսարանական հիվանդանոցներում հեռաբժշկության զարգացման համար: «Այսօր հնարավորություն է ստեղծվել կապ հաստատել նաև մարզային հիվանդանոցների, այդ թվում օտարերկրացի գործընկերների հետ՝ դժվար դեպքերը քննարկելու համար»,- ասաց Գևորգ Թամամյանը:
«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ լսարանն արդյունավետ կծառայի իր նպատակին, ու համագործակցությունը կլինի շարունակական:

Կարդացեք նաև

Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...


Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...


Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...


«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...


Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...


«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...


Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն