Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Հայմորյան խոռոչի բացառիկ վիրահատություն «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

Հայմորյան խոռոչի բացառիկ վիրահատություն «Նաիրի» ԲԿ-ում. nairimed.com

«Նաիրի» ԲԿ պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում յուրաքանչյուր օր բացառիկ վիրահատություններ են իրականացվում: Յուրաքանչյուր պացիենտ իր խնդրով յուրօրինակ փորձ է փոխանցում մասնագետներին: Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ  Ենոքյանը ներկայացնում է հերթական դեպքը:

Բաժանմունք դիմած 64-ամյա կնոջ մոտ առկա էր հայմորիտ և ախտորոշումից հետո որոշում կայացվեց վիրահատական միջամտություն իրականացնել: Տարիներ շարունակ կինն ապարդյուն բուժվել էր հայմորիտի դեմ:  Վիրահատության ընթացքում ամբողջ հայմորյան ծոցում հայտնաբերվեց մեղրանման, թանձր մածուցիկ զանգված, որի ծավալն այնքան մեծ էր, որ սեղմելով ակնակապճին` արտաքնապես դուրս էր մղել ակնագունդը, ինչի հետևանքով կնոջ դեմքը ձևախախտվել էր, առաջացել էր տեսողական խնդիրներ և, միաժամանակ, պացիենտը գանգատվում էր ցավից: 

Վիրահատությունը կատարվեց կիրառելով ժամանակակից Պյեզո սարքի առավելությունները: Վիրահատությունից հետո, առանց հետվիրահատական բարդությունների, հաջորդ որը հիվանդը դուրս է գրվել:

Բաժանմունքի գործունեության նպատակը որակյալ բժշկական միջամտություն ապահովելն է, ինչն ապացուցվում է տարիներ շարունակ երջանիկ պացիենտների արձագանքների վերլուծությամբ:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ