Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Արմենիա» ԲԿ-ում լյարդի ռեզեկցիայի վիրահատության աննախադեպ արդյունք. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ԲԿ-ում լյարդի ռեզեկցիայի վիրահատության աննախադեպ արդյունք. կլինիկական դեպք. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում լյարդի նորագոյացության կապակցությամբ կատարվեց լյարդի ռեզեկցիա: Հիվանդը 65 տարեկան կին է, հետազոտվել էր հանրապետության տարբեր կլինիկաներում և արդեն ախտորոշված ընդունվեց «Արմենիա» ՀԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունք, որտեղ ախտորոշումը հաստատվեց:

Հիվանդի մոտ իրականացվեց  լյարդի ձախ բլթի լատերալ հեմիհեպատէկտոմիա,  երբ հեռացվում է լյարդի ձախ բիլթը:

Վիրահատության ընթացքում արյան կորուստը եղել է մոտավորապես 100-150 մլ, իսկ լյարդից` ընդամենը 50-60 մլ արյան կորուստ, որն աննախադեպ է լյարդի նման վիրահատությունների ժամանակ: Նախկինում, քանի որ տեխնիկական հագեցվածությունը թույլ էր, նման վիրահատությունների ժամանակ հարկ էր լինում մեծ քանակով արյան փոխներարկում կատարել: Այս պարագայում դրա կարիքը չկար:

Օգտագործվեց «HARMONIC SKALPEL» և մեր ավանդական մեթոդները՝ անոթի կապում, կարում: Նման տեխնիկական միջոցներով այսպիսի վիրահատություն իրականացնելը և բարձր արդյունավետություն ապահովելը հեշտ չէր: Վիրահատությունը տևեց  2,5 ժամ:

Ավելի ուշ կրկնակի իրականացվել է հյուսվածաբանական հետազոտություն` վերջնականապես ախտորոշելու ուռուցքի տեսակը: Հիվանդը դուրս գրվեց 10-րդ օրը բավարար վիճակով` տեղամասային  վիրաբույժի և քիմիոթերապևտի հսկողության տակ
              
Վիրահատող` Նալբանդյան Արմինա Ռոբերտի
Օգնականներ` Սիմոնյան Գևորգ Հովհաննեսի, Գևորգյան Սարգիս Մանուկի

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ