Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում. oncology.am

Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում. oncology.am

Ճարպոնային լաթը (omental flap) լայնորեն կիրառվում է ռեկոնստրուկտիվ վիրահատությունների ժամանակ` տարբեր բնույթի դեֆեկտների վերականգման նպատակով։

Կրծքագեղձի վիրահատությունների դեպքում այն կիրառվում է Պոլանդի համախտանիշի, օնկոպլաստիկ ռեզեկցիաների և մաստէկտոմիաներից հետո վերականգման նպատակներով։ Այն համարվում է սեփական հյուսվածքներով վերականգման (աուտոպլաստիկայի) եղանակ` վերջինիս ներհատուկ բոլոր առավելություններով։

Հիվանդ. Ս.Հ. (53 տարեկան) ՈՒԱԿ-ում ստացել է նախավիրահատական (նեոադյուվանտ) դեղորայքային բուժում` աջ կրծքագեղձի ուռուցքային հիվանդության կապակցությամբ, որից հետո գոյացության չափերը բավականին փոքրացել են, այնուհետև իրականացվել է վիրահատական բուժում։ Հաշվի առնելով հետազոտության արդյունքները, հիվանդի տարիքը, հորմոնային և ռեցեպտորային կարգավիճակները, որոշում է կայացվել կրծքագեղձի վիրահատության հետ միաժամանակ (սիմուլտան) կատարել նաև հորմոն-կարգավորող վիրահատություն` ձվարանների լապարոսկոպիկ հեռացում (օվարիէկտոմիա): Երկու վիրահատությանը համատեղվել է նաև լապարոսկոպիայի ժամանակ ճարպոնային լաթի ձևավորումը` կրծքագեղձի վերականգման նպատակով։

 

Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում
Վիրահատության առաջին փուլում կատարվել է կրծքագեղձի, այսպես կոչված, մաշկապահպան հեռացում  (skin-sparing` մաստէկտոմիա): Առանձին կտրվածքով հեռացվել են անութային ավշային հանգույցները։

Վիրահատության երկրորդ փուլում լապարոսկոպիկ մուտքերով կատարվել է ձվարանների հեռացում, և մոբիլիզացվել է մեծ ճարպոնը` անջատելով այն լայնական խթաղիքից և ստամոքսից։ Ձևավորվել է ճարպոնային լաթ, որի սնուցումն ապահովվում է աջ gastroepiploica անոթներով։ Լաթը որովայնի առաջային պատի միջով և ենթամաշկային թունելով տեղափոխվել է հեռացված կրծքագեղձի շրջան` վերջինիս վերականգման նպատակով։

Վիրահատությունն իրականացրել են երկու վիրաբուժական անձնակազմ` Կոստանյան Մ.Դ. (Ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ), Սարգսյան Հ.Ռ., Գրիգորյան Հ.Ա. և  Բազիկյան Կ.Գ. (Գինեկոլոգիա-2 բաժանմունքի վարիչ), Մնացականյան Վ.Ռ.։

Ճարպոնային լաթի կիրառումը համարվում է կրծքագեղձի վերականգման (ռեկոնստրուկցիայի) այլընտրանքային տարբերակ։ Այն հատկապես ցուցված է, երբ կրծքագեղձի վիրահատության հետ միաժամանակ կատարվում է նաև լապարոսկոպիկ միջամտություն։

 

Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում

Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում Առաջին անգամ Հայաստանում կրծքագեղձի վերականգնողական (ռեկոնստրուկտիվ) վիրահատություն լապարոսկոպիկ ձևավորված ճարպոնային լաթով. դեպքի ներկայացում

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ