Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպել է սեմինար-քննարկում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպել է սեմինար-քննարկում. erebunimed.com

Գաստրոէնտերոլոգիայի եւ հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Քոչարյանը գործընկերներին է ներկայացրել լյարդի հիվանդությունների, մասնավորապես՝ ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումները:


Սեմինարին մասնակցել են «Էրեբունի» ԲԿ տարբեր ծառայությունների ղեկավարներ եւ բժիշկներ: Մասնակիցները քննարկել են այդ պաթոլոգիայի հանդիպման հաճախականությունը, ինչպես նաեւ փոխկապակցվածությունը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հետ: Ըստ ժամանակակից գրականության վերլուծությունների, հիվանդությունը չափազանց արդիական է եւ տարածված է աշխարհի բնակչության մոտ 20 տոկոսի շրջանում: Ընթանալով անախտանիշ՝ այն կարող է նպաստել լյարդի ցիռոզի զարգացմանը, ինչպես նաեւ հեպատոցելյուլյար կարցինոմայի առաջացմանը: Սեմինարի ընթացքում քննարկվել են նաեւ լյարդի բիոքիմիական ցուցանիշների վերլուծությունները: Սեմինարը եզրափակվել է ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության բուժան վերջին ուղեցույցի եւ ժամանակակից մոտեցումների քննարկումով:


Նման միջոցառումներն «Էրեբունի» ԲԿ-ում մշտական բնույթ են կրում եւ նպատակ ունեն նպատել բժիշկների մասնագիտական շարունակական զարգացմանը:

 

«Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպել է սեմինար-քննարկում «Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպել է սեմինար-քննարկում

«Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպել է սեմինար-քննարկում «Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպել է սեմինար-քննարկում

«Էրեբունի» ԲԿ-ում կազմակերպել է սեմինար-քննարկում

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ