Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com

Կրծքագեղձի ՄՌՏ-ն գլխավորում է կրծքագեղձի ոչ ինվազիվ հետազոտությունների շարքը, որպես առավել տեղեկատվական մեթոդ, քան ուլտրաձայնային հետազոտությունն է, կամ` ռենտգեն-մամոգրաֆիան:

Հետևելով մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ոլորտի միջազգային նորարարություններին, «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային ախտորոշման բաժանմունքը ներդրել է նոր ռեժիմ, որը հնարավորություն է տալիս նշանակալի կրճատել (40 րոպեից` 15 րոպե) կրծքագեղձի հետազոտման տևողությունը՝ չնվազեցնելով տեղեկատվությունը և սահմանելով մրցունակ գին հետազոտության համար:

ՄՌ-մամոգրաֆիայի առավելությունները

Կրծքագեղձի ՄՌՏ-ն անփոխարինելի է փոքր չափի գոյացությունների հայտնաբերման պարագայում, հատկապես, երբ խոսքը դիֆուզ փոփոխված հյուսվածքի ֆոնի վրա փոքր չափի (հատկապես in-situ)  գոյացությունների մասին է:

Շատ կարևոր և սկզբունքային հարց է նաև բարորակ և չարորակ գոյացությունների հստակ տարանջատումը ոչ ինվազիվ մեթոդի կիրառմամբ:

Ին՞չ է իրենից ներկայացնում ՄՌ-մամոգրաֆիան:

ՄՌ-մամոգրաֆիան կրծքագեղձի և հարակից հյուսվածքների հետազոտությունն է ՄՌՏ-ի միջոցով: ՄՌՏ-ն աշխատում է մագնիսական դաշտի շնորհիվ և չունի որևէ  իոնացնող ազդեցություն օրգանիզմի վրա: Կրծքագեղձի ՄՌՏ-ն հիմնականում կատարվում է կոնտրաստ նյութի ներարկմամբ, որի շնորհիվ հնարավոր է հստակ տարբերակել բարորակ և չարորակ գոյացությունները:

 

ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում

ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում ՄՌ-մամոգրաֆիայի նոր մեթոդի ներդրումը «Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային բաժանմունքում


Ինչպիսի՞ն է ՄՌ-մամոգրաֆիային նախապատրաստումը:

Առանձնահատուկ նախապատրաստում հարկավոր չէ:

Ո՞ր դեպքերում է հատկապես ցուցված ՄՌ-մամոգրաֆիան:

ՄՌ-մամոգրաֆիան խորհուրդ է տրվում հատկապես այն կանանց, ովքեր ընդգրկված են բարձր ռիսկայնության խմբի մեջ:

Այս խմբի մեջ են ընդգրկվում կանայք, որոնց մոտ հայտնաբերվել են.


  • BRCA 1 եւ BRCA 2 գեները,
  • մոտ հարազատների մոտ հայտնաբերվել է BRCA 1 և BRCA 2 գեները,
  • մոտ հարազատների մոտ ախտորոշվել  է կրծքագեղձի քաղցկեղ,
  • կանայք, ովքեր ունեն այլ օրգան համակարգերի ուռուցքային հիվանդություններ եւ հատկապես նրանք, ովքեր ստացել են ճառագայթային բուժում վերոհիշյալ պաթոլոգիաների դեմ,
  • կրծքագեղձերի իմպլանտների խնդիրներ:


Հարաբերական ռիսկի խմբի մեջ են ընդգրկված կանայք, ովքեր․

  • տառապում են ճարպակալմամբ, հատկապես եվրոպոիդ ռասսայի ներկայացուցիչները,
  • ծխում են,
  • բնակվում են խոշոր արդյունաբերական քաղաքներում,
  • մենոպաուզայի տարիքում են,
  • ընդունում են հորմոնալ հակաբեղմնավորիչներ:


Անուշ Մարալյան,
«Իզմիրլյան» ԲԿ ճառագայթային և ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ