Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում՝համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ. nairimed.com

Շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում՝համապատասխան մասնագետների ներգրավվածությամբ. nairimed.com

«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են շաքարային դիաբետի հետևանքով առաջացած անոթային խնդիրների բուժում և վիրահատություններ: Իրականացվում են դիաբետիկ անգիոպաթիաների հետևանքով առաջացած անոթային բարդությունների վերացում, որոնք  դրսևորվում են ստորին վերջույթներում՝ դիաբետիկ ոտնաթաթի, գանգրենայի և վերքի տեսքով:

Դիաբետիկ  հիվանդների հետ աշխատելիս, անոթային խնդիրները լուծվում են համակարգված՝ մի քանի մասնագետների հետ համատեղ և ներառված են էնդոկրինոլոգներ, էնդովիրաբույժներ, անոթային վիրաբույժներ և սրտաբաններ: Այս հիվանդներին բուժելիս կամ վիրահատական միջամտություն իրականացնելիս անհրաժեշտ է, առաջին հերթին, արյան մեջ բալանսավորել շաքարի մակարդակը:

Դիաբետիկ ոտնաթաթի հետևանքով զարգացած գանգրենաների ժամանակ իրականացվում է վերջույթի հատում՝ համատեղ ուժերով կանխելով սպառնացող վտանգները:

Մեր նպատակն է. խուսափել բարդություններից և փրկել հիվանդի ոտքը:

«Նաիրի» ԲԿ անոթային վիրաբուժության բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական սարքերով, որոնք նպաստում են ցանկացած խնդրի արդյունավետ բուժմանը:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ