Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.

«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.

Երեք տարի առաջ Շվեդիայից «Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն դիմած 58 տարեկան կնոջ  մոտ միաժամանակ իրականացվել էր մեծ որովայնի պլաստիկ վիրահատություն (փոքրացվել էր` վերականգնելով գեղագիտական տեսքը) և մեծ կրծքերի փոքրացում: Ախտորոշման ժամանակ կնոջ մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ և կրծքերի փոքրացման վիրահատության ընքացքում հեռացվել էր քաղցկեղը: Այս վիրահատությանը մասնակցել էր նաև ուռուցքաբանը:  Նման վիրահատության բնույթը համարվում է սիմուլտանտ, որը կատարվում է մեկ ընդհանուր անզգայացման տակ: Վիրահատության տևողությունը, որի ընթացքում միաժամանակ կատարվել էր երեք վիրահատություն, տևել էր շուրջ յոթ ժամ:

Վիրահատության արդյունքում հիվանդն ունեցավ նոր՝ առողջ ու  էսթետիկ կուրծք, նաև անցյալում մնաց մեծ որովայնը, ինչը երկար ժամանակ նրան խանգարում էր:

 

«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը. «Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.


Հիվանդը Հայաստանից Շվեդիա վերադարձավ վիրահատությունների  արդյունքներից գոհ և առողջ: Կնոջ  մոտ հետվիրահատական բարդություններ չեն առաջացել:

Նրա Շվեդիա վերադառնալուց հետո բազմաթիվ շվեդ հիվանդներ տարբեր խնդիրներով վիրահատությունների համար դիմեցին «Նաիրի» ԲԿ:
   
«Նաիրի» ԲԿ պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայություն նրանց այցի իրական պատճառը եղել է. «Ձեր մասին  տեղեկացել ենք Ձեր հիվանդներից» անկեղծ խոսքերը: Այս օրերին  «Նաիրի» ԲԿ-ում վիրահատվել են Շվեդիայից  և Կիևից ժամանած հերթական հիվանդները:

 

«Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը. «Ձեր մասին տեղեկացել ենք Ձեր հիվանդներից». «Նաիրի» ԲԿ այցելած շվեդ հիվանդների արձագանքը.


Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության ծառայությունում իրականացվող վիրահատությունների աշխարհագրությունը մեծ է, այցելում են ԱՄՆ-ից, Կանադայից, Մեքսիկայից, Դոմինինկյան հանրապետությունից, Միջին Ասիայից, Աֆրիկայից, Եգիպտոսից, Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից  և այլ երկրներից:
   
«Նաիրի» ԲԿ պլաստիկ  և էսթետիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Ենոքյան

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ