Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ նախաձեռնությամբ եվրոպացի բժիշկները հյուրընկալվել են «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում. armenpress.am

«Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ նախաձեռնությամբ եվրոպացի բժիշկները հյուրընկալվել են «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքում. armenpress.am

Կրծքագեղձի ախտորոշումից  մինչև  ամենաբարդ  վիրահատություններ  այլևս  հնարավոր  է  իրականացնել  մեկ վայրում: «Էրեբունի»  բժշկական կենտրոնում վերջերս  բացված  Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի  վիրաբուժության բաժանմունքն ապահովված է նորագույն սարքավորումներով  եւ պատրաստ՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարել  աշխարհի  լավագույն  կլինիկաներում  կիրառվող  բուժման մեթոդներով:

Ինչպեոս հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ նախաձեռնությամբ Շվեցարիայի Լուգանոյի համալսարանի կրծքագեղձի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր  Օլիվիա  Պագանին և Իտալիայի Ուռուցքաբանության եվրոպական  դպրոցի գիտական գծով նախագահ, պրոֆեսոր Պեդրո Պեկատորին հյուրընկալվել  են  նորաբաց  բաժանմունքում:

Եվրոպացի  բժիշկները նաև բուժման տարբեր փուլերում գտնվող ու կրծքագեղձի խնդիր ունեցող հիվանդների են լսել` ծանոթացել  վերջիններիս  բուժման  ընթացքին: Նրանք  նաև  կարծիքներ են  փոխանակել  իրենց  հայ  գործընկերների  հետ` վերոնշյալ  հիվանդների  հետագա  բուժումն առավել  արդյունավետ  կազմակերպելու  նկատառումով:

«Մենք զբաղվում ենք կրծքագեղձի քաղցկեղի  բուժման արդյունավետության  բարձրացմամբ  ամբողջ  Եվրոպայում: Շատ լավ հնարավորություն էր  գալ Հայաստան եւ հանդիպել  հայ  բժիշկների  հետ: Նաև լավ  հնարավորութուն  է  մեր  հայ  գործընկերների  համար` փորձի փոխանակման ու  գիտելիքների հարստացման առումով: Ուրախ ենք, որ կարող ենք աջակցել  նրանց  ու  ինչպես նաև կրծքագեղձի  խնդիրներ  ունեցող մարդկանց», -Արմենպրեսի  թղթակցի  հետ զրույցում ասել է Շվեցարիայի Լուգանոյի համալսարանի կրծքագեղձի դեպարտամենտի ղեկավար, պրոֆեսոր  Օլիվիա  Պագանին:

Նրա խոսքով  հայ  գործընկերների  հետ քննարկել են բարդ  դեպքերն  ու եկել այն եզրակացության, որ լավագույն բուժում է իրականացվել:

Նորաբաց  բաժանմունքը և  հայ գործընկերների մասնագիտական բարձր գիտելիքները  տպավորել էր նաև պրոֆեսոր Պ. Պեկատորին: Նրա խոսքով  Ուռուցքաբանության եվրոպական  դպրոցը  հիմնադրվել  է  25 տարի առաջ` գլխավոր առաքելությունը համարելով տարբեր երկրների ուռուցքաբաններին աջակցելը: Եվրոպացի պրոֆեսորի խոսքով գործակցությունը շարունակական կլինի:

«Էրեբունի» ԲԿ Մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Ներսես Բերբերյանի համոզմամբ  աշխարհի զարգացած  երկրների  կլինիկաներում  իրականացվող  հետազոտությունների արդյունքում անընդհատ  փոխվում են բուժման արդյունավետությանը միտված  մոտեցումները և այդ փորձը ուսանելու, կիրառելու  խնդիր  ունենք:

«Մենք փորձում ենք վերապատրաստմանը միտված  տարբեր խորհրդաժողովներին մասնակցելով  կիրառել նոր մոտեցումները: Հուսով եմ, որ մեր գործակցությունը կշարունակվի նաև հետագայում: Յուրաքանչյուր  հիվանդի  համար  առանձին մոտեցում է պահանջվում, իսկ մեր նպատակն ու գերխնդիրը այդ բուժումը ամենաբարձր մակարդակով  իրականացնելն է», - ասել  է Ներսես  Բերբերյանը:

Նրա խոսքով  ճիշտ և արդյունավետ բուժմանը զուգահեռ Էրեբունի ԲԿ մամմոլոգիայի եւ կրծքագեղձի վիրաբուժության ծառայության համար  վիրահատության ընթացքում գլխավոր խնդիրներից  է  կնոջ կյանքը փրկելուց  բացի  ուշադրություն  դարձնել նաեւ էսթետիկ կողմին` կրծքագեղձի պահպանմանը` ինչը շատ  կարեւոր է յուրաքանչյուր կնոջ համար:

Սկզբնաղբյուր. armenpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ