Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Այս վիրահատություններին շատերը մի ամբողջ կյանք էին սպասել. erebunimed.com

Այս վիրահատություններին շատերը մի ամբողջ կյանք էին սպասել. erebunimed.com

Ալեքսանդր Սմիրնովը Սանկտ Պետերբուրգի համալսարանական կլինիկայի վիրաբուժական էնդոսկապիայի բաժանմունքի ղեկավարն է, որը մեծ ճանաչում ունի ոչ միայն  հետխորհրդային երկրներում, այլեւ եվրոպական եւ ամերիկյան կլինիկաներում: Բժիշկ Սմիրնովը հայտնի է իր էնդոսկոպիկ բացառիկ վիրահատություններով. նրա մեթոդը լայնորեն կիրառում են առաջատար կլինիկաներում եւ մեծ է ներդրումը էնդոսկոպիկ ճանապարհով իրականացվող վիրահատությունների տարածման եւ զարգացման գործում: Առաջին անգամ չէ, որ հայ գործընկերները նրա հետ հնարավորություն ունեն քննարկելու մասնագիտական բարդ դեպքերը:

 

Գործընկեր Էրեբունի ԲԿ-ում նա հանդիպել է հայ մասնագետների հետ, իրականացնում համատեղ խորհրդատվություններ, հետազոտություններ եւ վիրահատություններ: Ախալազիա, էզոֆագոսպազմ, ցենկերի դիվերտիկուլ ախտորոշումների դեպքում առաջարկվում է մեկ տարբերակ՝ բաց վիրահատություն, որն այս դեպքում  նշանակում է հետվիրահատական երկարատեւ ու բարդ շրջան: Էնդոսկոպիկ եղանակով կատարվող  այս վիրահատություններին շատերը մի ամբողջ կյանք են սպասել:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ