Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 20-ը ողջ աշխարհում նշվում է որպես օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 20-ը ողջ աշխարհում նշվում է որպես օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օր

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 20-ը ողջ աշխարհում նշվում է որպես օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օր: Հիմնական նպատակը հանդիսանում է հիվանդության և նրա կանխարգելման մեթոդների մասին տեղեկատվության տարածումը:  

Օստեոպորոզը ոսկրերի հիվանդություն է՝ կապված ոսկրային հյուսվածքների խտության նվազման և նրանց փխրունության բարձրացման հետ, ինչը բերում է կոտրվածքների առաջացման:
   

Մինչև 30 տարեկանը մարդը ֆիզիոլոգիապես հավաքում է ամենաշատ ոսկրային զանգվածը: Շատ կարևոր է այդ տարիքում հավաքել համապատասխան քանակությամբ ոսկրային հյուսվածք, քանի որ ֆիզիոլոգիապես 30 տարեկանից հետո մարդն սկսում է կորցնել այն:

30 տարեկանում բավարար քանակությամբ ոսկրային հյուսվածք ունենալու համար անհրաժեշտ է առողջ կենսակերպ վարել, ինչն իր մեջ ներառում է կալցիումով հարուստ սննդամթերք և ֆիզիկական ակտիվություն: Ծխելն ու ալկոհոլը նպաստում են ոսկրային հյուսվածքի խտության նվազեցմանը: Երիտասարդ սերունդը պետք է սպորտով զբաղվի, ճիշտ սնվի, չծխի և ալկոհոլ չօգտագործի:

Ճիշտ սնուցման ցուցադրման նպատակով «Պանացեա» սրճարան-ռեստորանը և Օստեոպորոզի Հայկական Ասոցիացիան համատեղ օստեոպորոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպել են  առողջ նախաճաշ կալցիումով հարուստ սննդամթերով, մասնավորապես համանուն «Պանացեա»  կաթնամթերքով: Հաճախորդներին բաժանվեցին կալցիումով հարուստ սննդամթերքի և առողջ կենսակերպի մասին տեղեկատվությամբ Օստեոպորոզի Միջազգային Ֆոնդի կողմից կազմած բրոշյուրներ:  

Օստեոպորոզի Հայկական Ասոցիացիան շնորհակալություն է հայտնում ՚Պանացեա սրճարան- ռեստորան անձնակազմին համագործակցության և հասարակությանը առողջ ապրելակերպի մասին իրազեկելու համար։

 

 

 

 

 
Քայլեք, վազեք և ճիշտ սնվեք,
Առողջ ոսկրեր ապահովեք։

Սկզբնաղբյուր. Օստեոպորոզի հայկական ասոցիացիա
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ