Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Թերսնված փոքրիկի աչքերում վերականգվեց տեսողությունը` շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան մանկական բաժանմունքի մասնագետների

Թերսնված փոքրիկի աչքերում վերականգվեց տեսողությունը` շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան մանկական բաժանմունքի մասնագետների

2018թ. ամռանը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն էր ընդունվել 6 տարեկան աղջիկ՝ թերսնված, ում քաշը կազմում էր ընդամենը 10 կգ:


Երեխան ուղղորդվել էր Մուրացան հիվանդանոցի մանկական բաժանմունքից, որտեղ միզասեռական օրգանների բորբոքման կապակցությամբ ստանում էր համապատասխան բուժում:


Ակնաբուժական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեց երկու աչքերի  եղջրաթաղանթների  կենտրոնական պերֆորմացիա: Աչքերի ճնշումը ստուգելիս՝ ակնագնդերը փափուկ էին, ինչը նշանակում է՝ ներակնային ճնշումը ցածր էր:


Երեխան բացարձակապես չէր շփվում, միակ ռեակցիան՝ բարձրաձայն լացն էր: Մայրիկին ճանաչում էր ձեռքերով՝ շոշափելով նրա դեմքը, շուրթերը, փորձելով գտնել իրեն հարազատ դիմագծերը:


Շնորհիվ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի վարիչ Ռուզաննա Հարությունյանի՝ երեխան վիրահատվել է և նաև ստացել դեղորայքային բուժում, որը հնարավորություն է տվել նրան տեսնել մայրիկին , քայլել, ճիշտ կողմնորոշվել  տարածության մեջ և ամենակարևորը ամեն նոր օր  դիմավորել ժպիտով:

 

 Վերականգված տեսողությունը թերսնված փոքրիկի աչկերում շնորհիվ Ս.Վ.Մալայանի անվան Մանակական բաժանմունքի

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ