Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը գնահատեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը գնահատեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հյուրընկալվեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը և Հայաստանում «Իզմիրլյան» ֆոնդի տնօրեն Լուսինե Գալաջյանը: Յուրաքանչյուր տարի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրենը Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելում է նաև բժշկական կենտրոն, ծանոթանում ընթացող աշխատանքների, ձեռքբերումների ու հնարավոր խնդիրների հետ:

Գրեգորի Ջերեջյանը պատմեց իր ակնկալիքների և  «Իզմիրլյան» հիվանդանոցից ստացած տպավորությունների մասին.
«Շատ տպավորված եմ կենտրոնի առաջադիմությամբ: Այս 12 ամիսների ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել:

Սպասելիքներս գերազանցված են: Վիրահատությունների քանակի զգալի աճը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ, իսկապես, լավ մասնագետներ են աշխատում, որ լավագույն սարքավորումներն են կիրառվում: Այստեղ նույն չափանիշներն են, ինչ Նյու Յորքում կամ Հոնկոնգում։

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործունեությունը գնահատեց Շվեյցարիայի «Իզմիրլյան» ֆոնդի գործադիր տնօրեն Գրեգորի Ջերեջյանը«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի զարգացման ծրագրերի և հեռանկարների մասին պրոֆեսոր Արմեն Չարչյանը նշեց, որ առաջինը` բժշկական որակի ապահովումն է, բարձրակարգ բուժօգնությունը մեր բոլոր պացիենտներին, երկրորդը` նոր ուղղությունների զարգացումն է: Մեր առաջիկա գործունեությունում ներառված են շատ հավակնոտ ծրագրեր:

Այստեղ փորձառու են թե՛ մասնագետները, թե՛ ղեկավարները, այդ պատճառով շեշտը դրվում է ոչ այնքան գումար աշխատելու, որքան մարդկանց օգնելու վրա: Բարձր որակ ապահովող կլինիկա է, որտեղ մարդիկ հաճույք են ստանում իրենց աշխատանքից, որտեղ պացիենտները ժպիտով են հեռանում:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ