Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Շիրակի և մոտակա համայնքների հիվանդները ՄՌՏ-ի համար ստիպված չեն լինի հասնել Երևան . ultraimaging.am

Շիրակի և մոտակա համայնքների հիվանդները ՄՌՏ-ի համար ստիպված չեն լինի հասնել Երևան . ultraimaging.am

Հետևելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությանը, ուղղված մարզերի համաչափ զարգացմանը, Հայաստանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) մեթոդի հիմնադիր բ.գ.թ. Արամ Քոչարյանի նախաձեռնությամբ «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ը, որը հայտնի է իր բժիշկների երկու տասնամյակը գերազանցող փորձով և բարձր կոմպետենտությամբ,  կատարել է «իր քայլը», տեղադրելով «Ախուրյանի Մոր և Մանկան առողջության կենտրոն» -ի տարածքում  ՄՌՏ սարքավորում:


Երեկ Շիրակի մարզի ղեկավարության և բժշկական համայնքի ներկայությամբ, հանդիսավոր պայմաններում, սարքը հանձնվեց շահագործման:


 Սա իր նախադեպը չունեցող Երևանից  դուրս նման ծառայության հասանելի լինելու առաջին օրինակն է:


 Հաշվի առնելով տարածաշրջանի ազգաբնակչության վճարունակությունը «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի տնօրինությունը հետազոտության արժեքը սահմանել է շուրջ 20%-ով ցածր, ի համեմատ  Երևանյան գլխամասի  գների:


Այլևս տեղի և մոտակա համայնքների  հիվանդները և նրանց հարազատները ստիպված չեն լինի վճարովի ծառայության համար հասնել Երևան:


 

Սկզբնաղբյուր. ultraimaging.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ