Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը` պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը` պրոֆեսոր Արմեն Չարչյանի կողմից. izmirlianmedicalcenter.com

Երկու օր առաջ Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիր Վ․Հ․-ն  դիմել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին` գանգատվելով մարզման ժամանակ վնասվածքի արդյունքում առաջացած աջ ծնկանհոդի ցավերից, վերքի առկայությունից և ծնկանհոդում ծալման ու տարածման խիստ սահմանափակումից։

Դիմել է Երևանի բուժհաստատություններից մեկին, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և ծնկանհոդի առաջակողմնային շրջանի վերքի մշակում։ «Իզմիրլյան» ԲԿ է դիմել դեպքից 4 օր անց, երբ վերքը անհանգստացրել է.
Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է ծնկանհոդի բաց վնասվածք, քառագլուխ մկանի ջլի վնասում և կողմնային եզրի պատռվածք։

Անհետաձգելի կարգով  պացիենտը նախապատրաստվել է վիրահատության։

Վիրահատությունն իրականացրել է  պրոֆեսոր Արմեն Չարչյանը և վնասվածքաբան-օրթոպեդ Ալեքսանդր Արզումանյանը։ Կատարվել է վերքի երկրորդային վիրաբուժական մշակում, ծնկանհոդի ռևիզիա, ջլի պատռված հատվածի վերականգնում։

Ներկայում հիվանդի վիճակը գնահատվում է բավարար, ստանում է դեղորայքային բուժում, իսկ 3-րդ շաբաթից սկսած ստանալու է վերականգնողական բուժում, որպեսզի արագ վերադառնա իր բնականոն սպորտային առօրյային։

Մաղթում ենք քաջ առողջություն և արագ ապաքինում։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ