Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլգիայի բաժանմունքում հերթական բարդ վիրահատություն է կատարվել. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլգիայի բաժանմունքում հերթական բարդ վիրահատություն է կատարվել. izmirlianmedicalcenter.com

Պացիենտ Պ․Զ․, դիմել է «Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ Անահիտ Գևորգյանին` ծայրահեղ ծանր վիճակում։

Պացիենտն անցել է համապատասխան հետազոտություններ, որի արդյունքում ախտորոշվել է անաէրոբ էքստրասեղմանային պարապրոկտիտ` շեքի պերիանալ շրջանի, ձախ հետույքային շրջանի, ձախ ազդրի ստորին երորրդականի ընդգրկումով։
Պացիենտի մոտ ուղեկցող հիվանդություններից առկա են շաքարային դիաբետ, աուտոիմուն հիպոթիրիոզ, լյարդային անբավարարություն և աջակողմյան հիդրոթորաքս։

Պացիենտը շտապ վիրահատվել է։ Վիրահատությունն իրականացրել են «Իզմիրլյան» ԲԿ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի կոլոպրոկտոլոգներ Անահիտ Գևորգյանը և Արման Ամիրխանյանը։

Կատարվել է պարապրոկտիտի բացազատում, պերիանալ շրջանի շեքի ձախ հետույքային շրջանի ազդրի ստորին երորրդականի անաէրոբ գործընթացի արդյունքում ախտահարված հյուսվածքների հեռացում։

Վիրահատությունից հետո հիվանդը 1,5 ամիս անց է կացրել հետվիրահատական վերականգնողական բուժում և դուրս գրվել առողջացումով։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ