Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նոր, հարմարավետ հարկի բացումը. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան նոր, հարմարավետ հարկի բացումը. erebunimed.com

2018 թվականի հուլիսի 20-ին «Էրեբունի» ԲԿ ղեկավարության աջակցությամբ, ի դեմս գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի, «Էրեբունի» ԲԿ ծննդատան 9-րդ հարկում բացվեց նոր հարմարավետ “PREMIUM” բաժանմունքը:

Լինելով «Էրեբունի» ԲԿ բազմապրոֆիլային հիվանդանոցի բաղադրիչ մասը, ծննդատունը Հայաստանում առաջատարներից է:

Բացման պատվին արժանացան «Էրեբունի» ԲԿ զարգացման գծով տնօրեն Ալլա Քուշկյանը և «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանը:



Ինչպես նշեց Ա. Պողոսյանը, միայն 2017 թվականին ծննդատան պատերի ներքո լույս աշխարհ են եկել մոտավորապես 4.700 երեխա: 2018 թվականից ծնունդների մեծ աճ է արձանագրվում: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն առաջացավ ավելացնել սենյակների թիվը, որոնք ներկայում կահավորված են մոր և նորածնի համար հարմարավետ բոլոր հնարավորություններով, ինչը նաև պայմաններ է ստեղծում ապահովելու մտերիմների և հարազատների շուրջօրյա ներկայությունը: 



Բարձր տեխնոլոգիաներով հագեցվածությունը, բուժանձնակազմի պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը թույլ են տալիս «Էրեբունի» ԲԿ ծննդատանը միշտ լինել առաջատար:


Էրեբունի Բժշկական Կենտրոնի ծննդատան նոր հարմարավետ հարկի բացումը Էրեբունի Բժշկական Կենտրոնի ծննդատան նոր հարմարավետ հարկի բացումը Էրեբունի Բժշկական Կենտրոնի ծննդատան նոր հարմարավետ հարկի բացումը


Ալլա Քուշկյանը գտնում է, որ մայրությունը ամենակարևոր, լուսավոր և անմոռանալի իրադարձությունն է կնոջ կյանքում:

«Մեր նպատակն է կանանց կյանքում կարևոր իրադարձությունը տոնի վերածել» - նշեց նա:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ