Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին. izmirlianmedicalcenter.com

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին. izmirlianmedicalcenter.com

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին՝ Երևանի ամառային փորձառության ծրագրի մասնակիցներին ընդունելու և մասնագիտական զարգացումն ապահովելու համար։

ՀԲԸՄ Երևանի Ամառային մասնագիտական ծրագրի ղեկավար Գայանե Մանուկյանը և «Իզմիրլյան» ԲԿ մամուլի և հասարակության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանը համագործակցությանը միտված նամակագրական կապ հաստատեցին, ինչը հետագայում պաշտոնապես ընդունվեց հիվանդանոցի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից։

Գնահատելով անցյալ տարվա արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև ծրագրի երեք մասնակիցների հրաշալի փորձառությունը, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը շարունակում է համագործակցությունը Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ։


Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին
ԱՄՆ-ից ժամանած Ալեքսի Ալոյանը, Դանիկայ Թաշչյանը, Նոելի Նալբանդյանը և Քրիստոֆերի Մարկոսյանը հանդիպեցին «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ, ծանոթացան հիվանդանոցում նորարությունների, բաժանմունքների աշխատանքների, վիրահատությունների ընթացակարգերի հետ, 6 շաբաթվա ընթացքում բոլոր բաժանամունքներում անցան պրակտիկա, ներկա գտնվեցին վիրահատություններին։


Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին
Ուսանողներից Քրիստոֆեր Մարկոսյանը նշում է, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում անցկացրած փորձառության շրջանն իրապես նշանավոր էր։
«Նախ, անձնակազմը շատ բարեհամբույր է և մեր փորձաշրջանի հենց առաջին օրվանից կազմակերպեցին ուսման ռազմավարությունը։ Մենք ո՛չ ստացանք արժեքավոր բժշկագիտական գիտելիքներ, այլ նաև սովորեցինք շփվել մարդկանց հետ։

Ուսանողները այդ շաբաթների ընթացքում ամենօրյա քննարկումներ ունեցան մամուլի և հասարակության հետ կապերի պատասխանատու Ամալյա Գևորգյանի հետ։ Հանդիպում-քննարկումներ ունեցան «Իզմիրլյան» ԲԿ պատվավոր խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանի և Հոգևոր Տեսուչ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանի հետ։


«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը շնորհակալություն է հայտնում Հայկական բարեգործական ընդհանուր միությանը` ծրագրի շրջանակներում համագործակցելու համար և պատրաստ է հետագա տարիներին նույնպես ուսանողներ ընդգրկել։

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շնորհակալագիր հանձնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնին

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ