Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ. armeniamedicalcenter.am

Պացիենտը` տղամարդ, 46 տարեկան, ամուսնացած է, ունի երկու երեխա, վարել է ակտիվ կյանք: Պացիենտի մոտ առկա են ռիսկի գործոններ. ակտիվ ծխող (օրական մինչեւ երկու տուփ), խոլեսթերինի բարձր ցուցանիշ:

Ս/թ փետրվարի 27-ին դիմել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST- սեգմենտի էլևացիայով առաջային պատին (STEMI): Շտապ կատարվել է կորոնարոգրաֆիա, որպես մուտք օգտագործվել է աջ ճաճանչային զարկերակը (right radial artery): Արդյունքում իրականացվել է ստենտավորում մեկ ոչ դեղապատ ստենտով, Abbott Vascular MULTI-LINK 8LL 3.5mm x 38mm (BMS) stent` /27.02.2018/-in stent 100% total occlusion with thrombus): Դուրս է գրվել բավականին բարձրացած կծկողական ֆունկցիայով` 33-35%:

Որոշ ժամանակ անց պացիենտը երկու օր չի ընդունել դեղը (Պլավիքս), ինչը հանգեցրել է ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի:

Ս.թ. ապրիլի 19-ին պացիենտը նորից դիմել է «Արմենիա» ՀԲԿ:  Հիվանդի մոտ առկա էր շնչարգելություն, հեւոց, շատ փոքր լարվածությունից՝ հոգնածություն, շնչահեղձություն, և կրծքավանդակի հետկրծոսկրային ուժեղ սեղմող բնույթի ցավեր: Այս անգամ նույնպես ախտորոշվել էր սրտամկանի սուր ինֆարկտ: Ներկայում բարդությունը նրանում էր, որ սրտամկանի ինֆարկտն ուղեկցվում էր սրտի ռիթմի լուրջ խանգարումներով. Հիսի խրձի աջ ոտիկի պաշարում, փորոքային եւ վերփորոքային էքստրասիստոլաներ NYHA III:

Նույն օրը` ապրիլի 19-ին իրականացվել է սելեկտիվ ռեկորոնարոգրաֆիա: Արդյունքում հայտնաբերվել է, որ կորոնար անոթավորումն աջ դոմինանտ տիպի է, ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակը (LAD) աթերոսկլերոտիկ ախտահարված է, մոտակա-միջին հատվածում վաղ իմպլանտացված ոչ դեղապատ ստենտը տոտալ խցանված է ՝100% թրոմբոտիկ զանգվածի առկայությամբ: Գոտևորող կորոնար զարկերակը (CX)-աթերոսկլերոտիկ ախտահարված է՝ առանց տեսանելի նեղացումների, աջ կորոնար զարկերակը  (RCA) աթերոսկլերոտիկ ախտահարված է՝ առանց տեսանելի նեղացումների:


Շտապ կատարվել է Ձախ առաջային վայրէջ կորոնար զարկերակի (LAD) ռեվասկուլյարիզացիա եւ բազմակի բալոն դիլատացիա:

Ինտուբացվել է Ձախ կորոնար զարկերակի հիմնական ցողունը (LM):

Լարն անցել է (LAD) հեռակա հատվածները:

Կատարվել է (LAD) մոտակա եւ միջին հատվածների in stent բազմակի բալոն դիլատացիա Medtronic Solarice 3.5 mm x 20 mm բալոնով:

Արդյունքում վերականգնվել է արյան անտեգրատ հոսքը (TIMI III):

 

Վիրահատությունն իրականացրել է ինտերվենցիոն սրտաբան Պողոս Հրայրի Սարգիսյանը:

Այսպիսով, հաջողվեց հիվանդի կյանքին վտանգ սպառնացող վիճակից դուրս բերել:

Մենք հորդորում ենք հիվանդներին չդադարեցնել դեղերի ընդունումը:

 

Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ

 

 

Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ

 

Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ

 

Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ Կլինիկական դեպք. անտեսված դեղը` կյանքին վտանգ սպառնացող իրավիճակի պատճառ

 

 

 

 

 

 

 

«Արմենիա» ՀԲԿ

ինտերվենցիոն սրտաբան` Պողոս Հրայրի Սարկիսյան

Էլ.հասցե. [email protected]

Հեռախոս. +374 96 07 06 69

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ