Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ՈՒԱԿ համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբեռումները. oncology.am

ՈՒԱԿ համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբեռումները. oncology.am

Հետևողական մնալով վերջին տարիներին իր որդեգրած ուղուն, Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է համալրվել միջազգային ստանդարտներին համապատասխանող նորագույն ճշգրիտ սարքավորումներով:

Համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքում մեր նոր ձեռքբերումներն են.

  • MEDISO ընկերության AnyScan գամմա սպեկտ կամերան մուլտիսլայս ՀՇ կոմպոնենտով,
  • CANON medical systems-ի Aquilion lightning ՀՇ սարքերը:


Լինելով Հայաստանում միակը, AnyScan սպեկտ կամերան զգալիորեն բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշումը, ինչպես նաև օգնում է բուժման արդյունավետ պլան մշակելիս:

ՀՇ-ի և գամմա սպեկտ կամերայի համակցման առավելությունն այն է, որ բժիշկը ստանում է ինֆորմացիա մոլեկուլյար, բջջային և անատոմիական մակարդակներով: Սարքի բարձր տարածական հնարավորությունները թույլ են տալիս վայրկյանների ընթացքում ստանալ բարձր որակի ֆունկցիոնալ և անատոմիական պատկերներ, ապահովելով փոփոխությունների հայտնաբերումը մոլեկուլյար մակարդակում, մինչև որ նրանք տեսանելի կդառնան հետազոտման մյուս մեթոդներով: Այն հիվանդի համար ավելի հարմարավետ է միաժամանակ մի քանի հետազոտություն անցնելու և մեծ քանակի ինֆորմացիա ստանալու տեսանկյունից: Սարքի միջոցով կատարվում են ոսկրահոդային համակարգի, վահանաձև գեղձի, սրտամկանի, նյարդային համակարգի և այլ օրգան-համակարգերի հետազոտություններ:

Համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբեռումները
CANON medical systems-ի Aquilion lightning-ը գերժամանակակից մուլտիսպիրալ ՀՇ սարք է, որը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել հիվանդության ախտորոշումը, միաժամանակ բարձրացնելով նաև բուժման արդյունավետությունը: Այն ունի եռաչափ պատկերման բարձր թույլտվություն, գերմաքուր պատկերների ստացման հնարավորություն, ինչն բարձրացնում է երաշխավորված որակյալ ախտորոշման աստիճանը:Նշենք, որ բաժանմունքի բժիշկները և միջին բուժ.անձնակազմը նախօրոք վերապատրաստվել են Եվրոպայի լավագույն կլինիկաներում:

 

Համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբեռումները Համալիր և ռենտգեն ախտորոշման բաժանմունքի նոր ձեռքբեռումները 

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ