Լուրեր
Աորտայի բալոնային օկլյուզիվ էնդովասկուլյար մեթոդի կիրառելիության անհրաժեշտությունը Հայաստանում
Մարտ 14-ին ՎԱՇԻՆԳՏՈՆ-ԵՐԵՎԱՆ տեսակապի միջոցով Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Աորտայի բալոնային օկլյուզիվ էնդովասկուլյար վերականգնման դերը ռազմական վնասվածքների դեպքում» տեսակոնֆերանսը: Օրվա բանախոսը Վաշինգտոնից MedStar սրտի և անոթային ինստիտուտի, MedStar Վաշինգտոնի հիվանդանոցային կենտրոնի և Ջորջթաունի համալսարանի հիվանդանոցի անոթային վիրաբույժ Վահրամ Օրնեկյանն էր, ով պատասխանեց մի քանի հրատապ հարցերի:
- Ի՞նչ է իրենից ներկայացնում աորտայի բալոնային օկլյուզիվ էնդովասկուլյար մեթոդը և ի՞նչ դերակատարում կարող է ունենալ ռազմական վնասվածքների բուժման գործընթացում:
-Այս մեթոդը հնարավոր է կիրառել ռազմի դաշտում: Ռազմական գործողությունների ընթացքում, երբ մարդու մոտ գրանցվում է արյունահոսություն, ծայր անհրաժեշտություն է հնարավորին արագ դադարեցնել այն, հատկապես, երբ խոսքը վերաբերում է աորտային և ստորին վերջույթների մագիստրալ անոթներին: Անմիջապես անոթի մեջ պետք է տեղադրել խողովակ եւ փակել բալոնով, որպեսզի դադարեցվի արյունահոսությունը: Այս մեթոդը ի զորու է շատ կյանքեր փրկել:
Մինչև օրս ի՞նչ մեթոդ էր կիրառվում արյունահոսությունը դադարեցնելու համար:
-Մինչև այս մեթոդի կիրառությունը գործածելի էր միայն վիրահատական միջամտությունը: Վիրահատական միջամտությամբ բացվում էր վնասված հատվածը եւ արյունահոսող անոթի վրա տեղադրվում փական՝ արյան հոսքը դադարեցնելու համար: Բալոնային օկլյուզիվ էնդովասկուլյար մեթոդով` առանց վիրահատական միջամտության, անմիջապես հնարավոր է փակել և դադարեցնել անոթից հոսող արյունը:

Աորտայի բալոնային օկլյուզիվ էնդովասկուլյար մեթոդը ռազմական վնասվածքների դեպքում ի՞նչ առավելություն ունի մինչև օրս կիրառվող մեթոդների նկատմամբ:
- Թիվ մեկ առավելությունն այն է, որ արյան անոթի շատ փոքր անցքով հնարավոր է դադարեցնել արյան հոսքը: Կարեւոր առանձնահատկություններից է նաեւ այն, որ գործողությունը կատարվում է շատ արագ, նույնիսկ էքստրեմալ պայմաններում՝ նախքան հիվանդին վիրահատարան հասցնելը:
Մեթոդի կիրառումը որքանո՞վ է տարածված արտերկրում, և ըստ Ձեզ՝ Հայաստանում պրակտիկորեն ինչպե՞ս է հնարավոր ներդնել:
-Այս մեթոդը ԱՄՆ-ի 250-ից ավելի կլինկաներում գործածվում է: Շատ տարածված է Անգլիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում: Մեթոդը հարմարավետ է կիրառել ո՛չ միայն ռազմի դաշտում, այլ նաեւ վայրերում, որոնց պարագայում կլինիկական օգնություն ցուցաբերելը պրակտիկորեն անհնար է, օրինակ` ինքնաթիռներում, նավերում: Հայաստանը, լինելով պատերազմող երկիր, մեթոդի ներդրումը և պրակտիկայում կիրառումը դարձնում է հրատապ և անհետաձգելի, ինչն իր արդյունավետությամբ կարող է մարդկային կյանքեր փրկել:
19.03.2018 Կարդացեք նաև
09.10.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

