Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Կլինիկական դեպք. բերանի լորձաթաղանթի տափակ բջջային եղջերացող քաղցկեղ. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. բերանի լորձաթաղանթի տափակ բջջային եղջերացող քաղցկեղ. armeniamedicalcenter.am

Հիվանդ, արական սեռ, 54 տ., «Արմենիա» ՀԲԿ դիմել է օրեր առաջ: Դիմել է գանգատվելով  խոցի առկայությունից  բերանի խոռոչում` այտի լորձաթաղանթի վրա: Հիվանդը հետազոտվել է. կատարվել է բիոփսիա, դեմքի  ՀՏ, ծնոտների 3D հետազոտություն, պարանոցի ՈՒՁ հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է նաև պարանոցային շրջանի ավշային հանգույցների մեծացում: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է բերանի լորձաթաղանթի տափակ բջջային եղջերացող քաղցկեղ` միջազգային դասակարգմամբ` T2 Nx M0 G3:

Որոշում է կայացվել կատարել վիրահատական բուժում: Վիրահատությունն իրականացվել է ս.թ. փետրվարի 27- ին` ընդհանուր անզգայացմամբ: Կատարվել է չարորակ նորագոյացության հեռացում` էլեկտրառեզեկցիա և պարանոցի ավշային համակարգի հեռացում, փակեղ-պատյանային հատում` պարանոցի ձախ կեսում: Կատարվել է նաև հեռացված փափուկ հյուսվածքների արատի վերականգնում` թշային շրջանի տեղային հյուսվածքներով, ռոտացիոն լաթերով: Ամբողջական արատը վերականգնվել է:

Վիրահատությունն իրականացվել է «Արմենիա» ՀԲԿ դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արթուր Պապիկյանի և նրա թիմի կողմից:

Ներկայում հիվանդի ինքնազգացողությունը լավ է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ