Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ երիկամի քաղցկեղ, կատարվել ձախակողմյան ցիտոռեդուկտիվ նեֆրէկտոմիա. oncology.am

Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ երիկամի քաղցկեղ, կատարվել ձախակողմյան ցիտոռեդուկտիվ նեֆրէկտոմիա. oncology.am

Հիվանդ` Խ.Ա,62տ.դիմել է կլինիկա` գանգատվելով ձախ գոտկային շրջանի բութ ցավերից, արյունամիզությունից, որովայնի ձախ կեսում ուռածությունից և ծանրության զգացումից: Վերոնշյալ գանգատները նշում է մոտ 6 տարի, իսկ արյունամիզությունը դիտվել է մոտ 1 շաբաթ առաջ:

Հիվանդի մոտ առկա է եղել ձախ երիկամի քաղցկեղ, թոքերի և ոսկրերի մետաստատիկ ախտահարումով, ինչպես նաև մոտ 4 տարի առաջ կատարվել է աջ բազկոսկրի մետաղական օստեոսինթեզ` պաթոլոգիկ կոտրվածքի կապակցությամբ: Հիվանդը անամնեզում նշում է ստացած թարգետ (թիրախային) բուժում: Մոտ 2 տարի առաջ կատարվել է ուռուցքը սնուցող զարկերակի սելեկտիվ էմբոլիզացիա, դինամիկայում դիտվել է ուռուցքի աճի տեմպերի դանդաղում:
 Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ երիկամի քաղցկեղ, կատարվել ձախակողմյան ցիտոռեդուկտիվ նեֆրէկտոմիա
Որովայնի ձախ կեսում շոշափվում էր մոտ 20*10սմ չափի պինդ- էլաստիկ կոնսիստենցիայի, շարժուն, անհարթ մակերեսով գոյացություն:

Կլինիկայում կատարված լաբորատոր, գործիքային հետազոտությունների հիման վրա հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ երիկամի քաղցկեղ, T2bN1M1: Որոշում է կայացվել հիվանդին կատարել ձախակողմյան ցիտոռեդուկտիվ նեֆրէկտոմիա: Վիրահատությունը և հետվիրահատական շրջանը հարթ են ընթացել: 

 

Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ երիկամի քաղցկեղ, կատարվել ձախակողմյան ցիտոռեդուկտիվ նեֆրէկտոմիա
Վիրահատական միջամտությունը իրականացրել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.թ Վարուժան Շահսուվարյանը, բժիշկներ` Վ. Բադեյանը և Ն. Մելքոնյանը:


Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ երիկամի քաղցկեղ, կատարվել ձախակողմյան ցիտոռեդուկտիվ նեֆրէկտոմիա Հիվանդի մոտ ախտորոշվել է ձախ երիկամի քաղցկեղ, կատարվել ձախակողմյան ցիտոռեդուկտիվ նեֆրէկտոմիա


Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ