Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ԼՂՀ ԱՆ. «Արևիկ» մանկական բուժմիավորումում ստեղծվել է հեռաբժշկության ծառայություն

ԼՂՀ ԱՆ. «Արևիկ» մանկական բուժմիավորումում ստեղծվել է հեռաբժշկության ծառայություն

Այսօր ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորման և ՀՀ «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր` ուղղված հեռաբժշկության շահագործմանը:
  

Հեռաբժշկության համակարգի ներդնման և իրականացման համար անհրաժեշտ սարքավորումը տրամադրվել է «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի կողմից: Հեռահար բժշկության սարքի արժեքը կազմում է շուրջ 35 հազար ԱՄՆ դոլար:
  

Այսուհետ «Արևիկ» բուժմիավորման մասնագետները ևս հնարավորություն կունենան իրենց մտահոգող հարցերը քննարկել Հայաստանի և արտերկրի գործընկերների հետ,կոնկրետ դեպքերի վերաբերյալ համադրել իրենց փորձը միջազգային բժշկական պրոտոկոլների հետ:
  

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Արաբկիր կենտրոնի պատասխանատուներին նախաձեռնության համար:
  

«Արևիկ» մանկական բուժմիավորումում ստեղծվել է հեռաբժշկության ծառայությունՆախարար Աթայանը միաժամանակ տեղեկացրել է, որ ընթացքում են նաև Արցախում ֆենիլկետոնուրիայի նորածնային սկրինինգի ներդնման ուղղությամբ տարվող աշխատանքները:
  

«Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի տնօրեն Արման Բաբլոյանը ներկայացրել է հեռահար բժշկության կիրառումը, որը հնարավորություն կընձեռի խնդրահարույց դեպքերը քննարկել հեռավորության վրա, համապատասխան մասնագետներ ներգրավելով` ուղղորդել ճիշտ բուժում:
  

Արման Բաբլոյանը հավելել է, որ է հեռահար բժշկության համակարգը «Արաբկիր» բժշկական համալիրում ներ է դրվել  8 տարի առաջ և նման տարբերակով համագործակցում են ԱՄՆ-ի Նյու Ջերսի Սեն Ժոզեֆ համալսարանական հիվանդանոցի հետ, որը համակարգելով պրոցեսը թույլ է տալիս կապվել աշխարհի ցանկացած կլինիկայի հետ:
  

«Արևիկ» մանկական բուժմիավորումում ստեղծվել է հեռաբժշկության ծառայություն«Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մհեր Մուսայելյանը, վստահեցրել է, որ հեռաբժշկության ծրագրի միջոցով կկարողանան հայաստանյան բժիշկների հետ կապ հաստատելով՝ ճիշտ բուժում կազմակերպել:
 

Պատվիրակության կազմում Արցախ ժամանած ՀՀ ԱՆ գլխավոր մանկական ուռուցքաբան, Մանկական ուռուցքաբանության և քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրգորի Բադալյանը «Արևիկ» մանկական բուժմիավորումում հեռաբժշկության միջոցով ներկայացրել է երեխաների և դեռահասների մոտ ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ