Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ԵՊԲՀ. Երկրորդ կյանք. համալսարանական հիվանդանոցի բժիշկների հերթական սխրանքը

ԵՊԲՀ. Երկրորդ կյանք. համալսարանական հիվանդանոցի բժիշկների հերթական սխրանքը

«Շնորհակալություն երկրորդ կյանք պարգևելու համար», - այս խոսքերով էր Դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայի պացիենտ Մ.Բ.-ն եկել հերթական այցին՝ հետվիրահատական 12-րդ օրը: Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդը հունվարի 20-ին ընդունվել էր «Հերացի» հիվանդանոցային համալիր, պայթյունի հետևանքով նա ստացել էր դեմքի և ձախ ձեռքի վիրավորում:

Նրա մոտ առկա էին դեմքի լայնածավալ վերքեր, վերին ծնոտի բազմաբեկորային կոտրվածքներ, ստորին ծնոտի կոտրվածքներ աջից, վերին եւ ստորին ծնոտի ալվեոլային կոտրվածքներ, ինչպես նաև ատամների բազմաթիվ կոտրվածքներ:

Համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբույժների և անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների աշխատանքի շնորհիվ կատարվել էր հիվանդի դեմքի կմախքի վերականգնման յոթժամյա վիրահատություն: Մի շարք խորը կտրված վերքեր վերականգնվել են առավելագույն կոսմետիկ արդյունքով:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ