Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Բարդ դեպք, պրոֆեսիոնալ մոտեցում. Արամյանց ԲԿ-ում հեռացրին հսկայական կիստան

Բարդ դեպք, պրոֆեսիոնալ մոտեցում. Արամյանց ԲԿ-ում հեռացրին հսկայական կիստան

Բժշկի փորձառությունն ու մասնագիտական բարձր որակները օգնում են նույնիսկ ամենաբարդ դեպքերին արդյունավետ լուծում տալ: Արամյանց ԲԿ-ի մասնագետները երբեք չեն խուսափում գործ ունենալ ոչ սովորական իրավիճակների հետ՝ վստահ լինելով, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու:


Օրերս Արամյանց ԲԿ էր դիմել 29-ամյա Ա.Ա.-ն որովայնի խոռոչում սուր ցավերով, աղիների անանցանելիության ախտանշաններով: Որովայնային առաջնային պատը տեսանելի դեֆորմացված էր: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է  աղիների անանցանելիությունը, որը հետևանք էր աջ ձվարանի հսկա կիստայի ոլորման /շուրջ 30 սմ×15սմ մեծության կիստան ճնշում էր աղիները/:

 

 

Արամյանց ԲԿ ընդհանուր վիրաբույժներ Վահագն Մաթևոսյանի և Արթուր Նանյանի կողմից շտապ ցուցումով իրականացվել է որովայնահատում: Վիրահատության ընթացքում հայտնաբերվել է աջ  ձվարանի հսկա կիստա, որը ոլորվել էր ոտիկի շուրջ: Կատարվել է աղիների  անանցանելիության լիկվիդացիա, աջ ձվարանի նեկրոզված հսկա կիստայի հեռացումով:


Պացիենտն իրեն շատ լավ է զգում, ու արդեն իսկ դուրս է գրվել ամբուլատոր հսկողության տակ՝ աստիճանաբար վերադառնալով իր առօրյա աշխատանքին:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ