Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

ՀՀ ԱՆ . Խնդիր է դրվել կենտրոնի զարգացման ծրագիրը համապատասխանեցնել նախարարության գերակա ռազմավարություններին

ՀՀ ԱՆ . Խնդիր է դրվել կենտրոնի զարգացման ծրագիրը համապատասխանեցնել նախարարության գերակա ռազմավարություններին

ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն կատարած այցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանին ներկայացվել են վերջին շրջանում այստեղ կազմակերպված նոր ծառայություններն ու ստեղծված լաբորատոր- ախտորոշիչ հնարավորությունները։ Մասնավորապես, որպես ախտորոշման ժամանակակից մեթոդ կարևորվել է դերմատոսկոպիական հետազոտության ներդրումը։ Նորույթներից մեկն էլ սնկաբանական լաբորատորիայում կուլտուրալ հետազոտությունների իրականացումն է։ 

Կենտրոնի ֆինանսական հոսքերն ավելացնելու նպատակով այստեղ կազմակերպվել են նաև կոսմետիկական, մաշկի, մազերի խնամքի ծառայություններ։

Շրջայց կատարելով` նախարարն անմիջապես մասնագետներից  է հետաքրքրվել, թե ինչ արդյունավետությամբ են աշխատում այդ  ծառայությունները և ինչ դերակատարություն կունենան մասնագիտացված կենտրոնի զարգացման գործում։

Բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ Լևոն Ալթունյանը նշել է, որ 2018 թվականը առաողջապահության տարբեր ոլորտների համար պետք է դառնա բարեփոխումների տարի։ «Մենք դեռևս բավականաչափ չլուծված խնդիրներ ունենք նաև մաշկաբանության ոլորտում։ Դրանք իրենց ազդեցությունն են ունենում ինչպես հիվանդացության, այնպես էլ` հաշմանդամության առաջացման գործում»,- նշել է նախարարը` հավելելով, որ իր այցի նպատակը տեղում ծանոթանալն է, թե ինչ արդյունքներ են արձանագրվել մաշկաբանության ոլորտում, և բուժանձնակազմն ինչպիսին է տեսնում ծառայության զարգացման տեսլականը։

Տնօրեն Միքայել Սահակյանը ներկայացրել է կենտրոնի բժշկական, ֆինանսատնտեսագիտական ցուցանիշները, մասնագետների վերապատրաստման, մարզերում ծառայությունները հասանելի դարձնելու, բուժման որակի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել նաև զարգացման ուղղություններին։

Նախարարը խնդիր է դրել Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի ծրագրերը համահունչ դարձնել նախարարության գերակա ռազմավարություններին, մասնավորապես` էլեկտրոնային առողջապահական համակարգի շարունակական ընդլայնման, կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակման և ներդրման ծրագրերին։

Լևոն Ալթունյանը բուժանձնակազմին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել առողջություն, ընտանեկան երջանկություն և արդյունավետ աշխատանք։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ