Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում երեք զույգ երեխա է ծնվել, բոլորը՝ աղջիկներ: Tert.am-ի հետ զրույցում «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը տեղեկացրեց, որ երեխաների քաշը նորմայի սահմաններում է՝ ամենափոքրը 2100 գ է, ամենամեծը՝ 2450 գ:

«Առաջին օրերին որոշակի շնչառական խնդիրներ ունեին փոքրիկներից երկուսը, սակայն համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո արդեն բոլորի վիճակը կայուն է: Վաղը երեխաները համատեղ կեցության հիվանդասենյակներում կլինեն»,- ասաց նա:

 

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել

Երեխաներին խնամելու և մանկական մահացությունը կրճատելու նպատակով «Սլավ­մեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանը երեխաների հնարավորությունները ընդլայնելու համար ներդրել է նրանց խնամքի համար նախատեսված ժամանակակից բժշկության վերջին ձեռքբերումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող լուրջ բարդությունները:

«Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավարն էլ փաստում է, որ բժշկական կենտրոնն այսօր արդեն ապահովված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:


«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել


«3 զույգի ծնունդը մեզ համար ուղղակի տոն է: Ասեմ, որ մենք՝ բժիշկներս, հաճախ չենք կիրառում «զույգ» հասկացությունը, քանի որ բժշկության մեջ տարբերում են միաձվանի կամ երկձվանի երկվորյակներ, որոնք առաջանում են երկու կամ ավելի բեղմնավորված ձվաբջիջներից, առանձին սպերմատոզոիդներից: Հենց վերջիններիս էլ ժողովուրդն անվանում է զույգեր»,- նշեց Հովհաննես Ղազարյանը:

Բժիշկը նորածնի խնամքի կարևոր բաղադրիչներից է համարում լավ բուժանձնակազմն ու տեխնիկական հագեցվածությունը։


«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել


«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում բոլոր հնարավորությունները սինթեզված են, իսկ բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններն ամենաբարձր մակարդակի վրա են»,- ընդգծեց Հովհաննես Ղազարյանը:

Ինչպես նորածինների ծնողներն են պատմում, անակնկալի են եկել, երբ տեղեկացել են, որ զույգ բալիկներ են ունենալու: 

 

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել «Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել


«Երբ նման լուր ես իմանում, ամեն ինչ մոռանում ես, որովհետև իրենք հրեշտակային բալիկներ են լինում, ուղարկված աստծու կողմից: Բայց անպայման ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ս­լավ­մեդ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին։ Շատ գոհ եմ բոլորից, շատ ուշադիր են, գիտես, որ այստեղ երեխաներդ ապահով են։ Սա նախատոնական նվեր էր բոլորիս համար»,- իր խոսքը եզրափակեց երջանիկ մայրիկը:

 

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել

«Ս­լավ­մեդ» բժշկա­կան կենտրոնում 3 զույգ երեխա է ծնվել

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ