Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Քարափշրման նոր ժամանակակից սարքավորում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

Քարափշրման նոր ժամանակակից սարքավորում «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում

ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նորաբաց ուրոլոգիական կլինիկան հագեցվել է նոր ժամանակակից սարքավորումներով: Համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը նշեց, որ այս սարքավորումները մի շարք առավելություններ ունեն: Նրա խոսքով` միզաքարային հիվանդությունը բազմապատճառային է և դրա առաջացման հիմքում ընկած են նյութափոխանակության խանգարումները: Գոյություն ունեն տարածաշրջաններ, որտեղ հիվանդության հանդիպման հաճախականությունը բարձր է և կրում է էնդեմիկ բնույթ: Մեր հանրապետությունը այս հիվանդության համար համարվում է էնդեմիկ գոտի: Էդոսկոպիկ ուրոլոգիական վիրահատությունները համալսարանական հիվանդանոցում կատարվելու են մատչելի գնով և Երևանի ու մարզերի բնակչությունն այսուհետ կարող է օգտվել այս հնարավորությունից:

Օրեր առաջ հիվանդանոցը համալրվել է «Siemens» ընկերության վերջին սերնդի գերժամանակակից հարվածաալիքային հեռահար քարափշրման սարքով, որի միջոցով հաջողությամբ իրականացվում է երիկամի և միզածորանի քարերի հեռահար քարափշրում: Հեռահար քարափշրումը քարերից ազատվելու առկա բոլոր մեթոդներից համարվում է ոչ ինվազիվ մեթոդ: Սարքի առավելություններից է համարվում այն հանգամանքը, որ նվազագույնի է հասցված հիվանդի և անձնակազմի ճառագայթվելու աստիճանը, միջամտությունը կատարվում է հիմնականում առանց անզգայացման, ինչը նաև նվազեցնում է հիվանդների բժշկական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածը:

Նշենք նաև, որ հիվանդանոցային համալիրը զինվել է նաև ժամանակակից լազերային համակարգով, որը օգտագործվում է շագանակագեղձի բարորոկ հիպերպլազիայի բուժման համար: Այս սարքի անվտանգությունը և բարձր արդյունավետությունն ապացուցված են համաշխարհային պրակտիկ և գիտական աշխատանքներով:

Սկզբնաղբյուր. ԵՊԲՀ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ