Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Նորույթ ՀՀ-ում. Բիոսոսնձի կիրառում` վարիկոզի բուժման համար

Նորույթ ՀՀ-ում. Բիոսոսնձի կիրառում` վարիկոզի բուժման համար

Վլ.Ավագյանի անվան Բժշկական կենտրոնի Անոթային և լազերային վիրաբուժության բաժանմունքն առաջինն է ՀՀ-ում, որն սկսում է բիոսոսնձի կիրառումը վարիկոզի բուժման համար: Այն անփոխարինելի ու ժամանակակից միջոց է,  խիստ անհրաժեշտ ու արդյունավետ միջամտություն /https://www.youtube.com/watch?v=A_7OdJbZHQo/:

Վլ. Ավագյանի անվան ԲԿ-ի անոթային վիրաբույժ, Անոթային եւ լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Տիգրան Քամալյանը բացատրում է՝ այս միջամտության դեպքում չկա  ցավազրկման անհրաժեշտություն, ընդամենը տեղային ցավազրկմամբ երակի մեջ անցկացվում է հատուկ կատետր, որով հատուկ բաղադրությամբ սոսինձը դուպլեքս հետազոտության հսկողությամբ կաթիլ-կաթիլ ներարկվում է, ու անպիտան դարձած, լայնացած ու դեֆորմացված անոթի պատերը կպչում են իրար:

 

Նորույթ ՀՀ-ում. Բիոսոսնձի կիրառում` վարիկոզի բուժման համար

Այսպիսով վնասված անոթն արդեն դադարում է գործել. չգործող, լայնացած երակի պատերը պարզապես սոսնձվում են՝ կանխելով թրոմբոտիկ բարդությունները եւ վարիկոզ հիվանդության դեպքում առկա այլ ռիսկերը: Սա լայնացած երակների պարագայում ներերակային լազերային և ռադիոհաճախային կոագուլյացիային որոշ դեպքերում փոխարինման եկած միջոց է:

 

Նորույթ ՀՀ-ում. Բիոսոսնձի կիրառում` վարիկոզի բուժման համար Նորույթ ՀՀ-ում. Բիոսոսնձի կիրառում` վարիկոզի բուժման համար


Սոսնձի ամենակարեւոր առանձնահատկություններից է, որ այն չի տարածվում ոչ ցանկալի մասերում:


Վլ. Ավագյանի անվան բուժկենտրոնում պրոֆեսիոնալ թիմի կողմից բարձր արդյունավետությամբ կատարվում են երակներին առնչվող բոլոր ծառայությունները՝ ոչ միայն առաջադեմ, այլեւ եզակի միջամտություններ: Այդօրինակ ծառայություններից մեկն էլ հենց բիոսոսնձի կիրառումն է: Բիոսոսինձը կիրառելու համար կենտրոնում մասնագետները նաև հատուկ վերապտասրատում են

 

 Նորույթ ՀՀ-ում. Բիոսոսնձի կիրառում` վարիկոզի բուժման համար

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ