Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում

Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում

Արամյանց բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի ու Վնասվածքաբանության բաժանմունքում սկսել են իրականացնել բացառիկ վիրահատություններ հիշողություն ունեցող հատուկ մետաղի կիրառմամբ: Մետաղի օգտագործումն առավել արդյունավետ է դարձնում կոտրվածքների բուժումն ու պացիենտի արագ ապաքինումը:


Արամյանց Բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վնասվածքաբան-օրթոպեդ Միքայել Բուռնուչյանի խոսքով՝ սառեցնելով 0-5 աստիճան՝ այս մետաղը հնարավոր է ծալել ու կիրառել ցանկացած դիրքով՝ կախված կոտրվածքի տեղակայումից: Հետո այն մարմնի ջերմության ազդեցությամբ 37-40 աստիճանում կվերադառնա իր նախնական  դիրքին՝ ապահովելով ոսկրաբեկորների կոպրեսիան:

 

Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում Մետաղն իր արդյունավետությամբ կարող է փոխարինել նմանատիպ վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղալարին և պտուտակին: Այն իր մեջ պարունակում է ուժ, որն էլ հենց ոսկրաբեկորները պահում է մշտական կոմպրեսիայի վիճակում. արդյունքում ոսկրացման ընթացքն ավելի է արագ է տեղի ունենում: Այն որոշ դեպքում կարելի է կիրառել անգամ Իլիզարովի ծանր ու խոշոր ապարատի փոխարեն՝ազատելով պացիենտին լուրջ անհարմարությունից:

 

Նման փորձ բժիշկ Բուռնուչյանն արդեն կատարել է հինգ ամիս առաջ` նախաբազկի զույգ ոսկրերի կեղծ հոդի վիրահատության ժամանակ օգտագործելով այս մետաղը: Վիրահատությունից հետո պացիենտն իրեն շատ լավ է զգում, իսկ այսօր արդեն կա հստակ արդյունք.մեկ ոսկորը ամբողջովին վերականգնվել է, իսկ մի ոսկորն էլ ամրանալու փուլում է: 

 

Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում

 

Հիշողություն ունեցող մետաղով բացառիկ վիրահատություններ Արամյանց ԲԿ-ում


Ընդ որում, մետաղը տեղադրելու համար պետք է ընդամենը քիչ ինվազիվ և փոքր միջամտություն կատարել: Մետաղը առաձգական է և ամուր, այն նիկելի և տիտանի խառնուրդ է, ունի տարբեր չափսեր ու ձևեր, որոնք կիրառվում են ըստ դեպքի ու ցուցումի:


Բժիշկ Բուռնուչյանի խոսքով՝ արդեն 8 պացիենտ այս մետաղի օգտագործմամբ վիրահատությունների են ենթարկվել և գոհ հեռացել:


Հիշողություն ունեցող մետաղը կիրառվում է  և´ թարմ կոտրվածքների, և´ կեղծ հոդերի, և´ ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքների, և´ չսերտաճող կոտրվածքների ժամանակ:

 

Արամյանց ԲԿ

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ