Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը պարգևատրվեց «Փառապանծ մարտիկներ» ոսկե շքանշանով և պատվոգրով. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը պարգևատրվեց «Փառապանծ մարտիկներ» ոսկե շքանշանով և պատվոգրով. izmirlianmedicalcenter.com

Ս/թ հոկտեմբերի 31-ին «Փառապանծ մարտիկներ» Հայրենասիրական միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը 1990-1994թթ. մարտական  գործողություններին ակտիվ մասնակցության համար ոսկե շքանշան և  պատվոգիր հանձնեց Արմեն Չարչյանին:

«Մեր խորին երախտագիտություն ենք հայտնում պրոֆեսոր Արմեն Չարչյանին, ում ճանաչում ենք դեռևս 1990-ականներից: Նա այն անհատակություններից է, որ տեսել է պատերազմ, եղել է ռազմի դաշտում, փրկել մարդկային կյանքեր և այսօր շարունակում է նույն նվիրումով ծառայել իր կոչմանը: Մենք   հանձնում ենք պարգևը` շնորհակալ լինելով մեր երկրի պետականության ամրապնդման և հասարակության առողջության մեջ իր նվիրման համար», ասաց «Փառապանծ մարտիկներ» գնդապետ Գրիշա Սարգսյանը:

Իր հերթին «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը շնորհակալություն հայտնեց և նշեց, որ միշտ պատրաստ է ծառայել հայրենիքին,-  «Ես իմ երկրի զինվորն եմ, բժիշկ, որին տրված է  ի վերուստ փրկել  մարդկային կյանք»:

Ա. Չարչյանն «Իզմիրլյան» ԲԿ տնօրենի պաշտոնում նշանակվելու օրվանից ո՛չ միայն շարունակեց Արցախում անվճար վիրահատությունները և խորհրդատվությունները, այլև ընդգրկեց ամբողջ կլինիկայի   բուժանձնակազմին՝ կատարելով բազմապրոֆիլ խորհրդատվություններ:
Այս ծրագրի իրականացումն ավելի վաղ է սկսվել` դեռևս արցախյան պատերազմի տարիներին: Պրոֆեսոր Ա. Չարչյանը 2008 թ. Արցախում կատարել է մի շարք բարդ վիրահատություններ. այսօր այդ թիվը հասել է 59-ի:

Ամալյա Գևորգյան
Հասարակայնության հետ կապերի պատասխանատու

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ